Հատված
Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական, իրավական պետության կառուցման գործընթացն ուղղորդող կարևոր գործոններից են հնարավորինս կատարյալ ընտրական օրենսդրությունը և ընտրական համակարգը: Գործնական հետազոտությունները վկայում են ընտրական օրենսդրության խոցելիության, անկայունության և նվազ արդյունավետության մասին: Դեռևս գտնվելով ձևավորման փուլում, վերջինս անհարկի հաճախակի է ենթարկվում առանցքային, արմատական փոփոխությունների, ինչը թույլ է տալիս փաստել, որ այն առնվազն անհրաժեշտ չափով չի բավարարում ընտրական գործընթացների նվազագույն պահանջներին: Չնայած միջազգային փորձագիտական խմբերի, մասնավորապես, Վենետիկյան հանձնաժողովի ներկայացուցչության՝ ՀՀ ընտրական օրենսդրության վերաբերյալ արտահայտած, հիմնականում, դրական եզրակացությանը, այնուամենայնիվ, գործնական զարգացումները ցույց են տալիս, որ օրենսդրությունը չի հանգեցնում ընտրախախտումների, ընտրական վեճերի նվազեցմանը, ուստի անհրաժեշտ է փոխել, վերաիմաստավորել նշված ինստիտուտների առնչությամբ օրենսդրության բարելավման վերաբերյալ ձևավորված պատկերացումները: Իրավական պետության կայացման կարևոր նախապայմաններից է Սահմանադրության գերակայության և ուղղակի գործողության ապահովումը: Վերջինիս իրականացման համար պետք է հասարակության իրավագիտակցության մեջ և սահմանադրաիրավական պրակտիկայում արմատավորվի իրավունքի հիմնարար սկզբունքների և արժեքների համակարգը, որի անկապտելի բաղադրիչը, ի թիվս այլոց, նաև սահմանադրականությունն է: Սահմանադրականությունը, որպես պետաիրավական դոկտրինի և սահմանադրական պրակտիկայի հանրագումար, հիմնվում է իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքների վրա: Որպես ժողովրդավարության կարևորագույն պայման, առանցքային դերակատարություն է տրվում ընտրական գործընթացների ճիշտ կազմակերպմանն ու այդ կապակցությամբ առաջացող վեճերի լուծման համար հստակ մեխանիզմների ձևավորմանը:
Գրականության ցանկ
1. Դանիելյան Գ. Բ. «Վարչական վարույթ և դատավարություն». Ուսումնական ձեռնարկ, Տիգրան Մեծ հրատ., Երևան. 2011,
2. Հ. Խաչատրյան, Սահմանադրական վերահսկողություն և սահմանադրա¬կան դատարան, Եր., 1993:
3. Գ. Հարությունյան. Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամա¬նակի մարտահրավերները, Երևան, 2005:
4. Գ. Հարությունյան, Վ. Ստեփանյան, Վ. Հովհաննիսյան, Սահմանադրա¬կան վերահսկողություն. ուսումնաօժանդակ ձեռնարկ բուհերի ուսանողների համար, Եր., 1997:
5. Գ. Հարությունյան, Սահմանադրական վերահսկողություն, Երևան, 2008:
6. Գ. Մուրադյան, Հ. Թովմասյան — Ընտրական վեճեր. Ուսումնական ձեռնարկ. Ասողիկ 2007, էջ
7. Գյուլումյան Ա. «Սահմանադրական դատարանում ընտրական վեճերի քննության առանձնահատկությունները» // ՀՀ Սահմանադրական դատարան տեղեկագիր. N 1, 1999թ.
8. Бондарь Н. С. Судебный конституционализм в России в свете конституцион¬ного правосудия. М., 2011
9. Витрук Н. В., Цель, задачи и функции конституционного правосудия в государствах новой демократии /Конституционное правасудие/. N 2(16), 2002.
10. Зорькин В. Д. Прецедентный характер решений Конституционного Суда Российской Федерации // «Журнал российского права», 2004, № 12,