Հատված
Միջազգային տնտեսական հարաբերությունների ժամանակակից փուլում յուրաքանչյուր պետության համար լուրջ հիմնախնդիր է ազգային տնտեսության մրցունակության ապահովումը, որը բնութագրում է տնտեսական համակարգի զարգացման մակարդակը և պայմանավորում է երկրի դիրքերը միջազգային շուկայում: Տնտեսության մրցունակությունը հնարավորություն է տալիս նախադրյալներ ստեղծել քաղաքական, տնտեսական և սոցիալական տարբեր խնդիրների արդյունավետ լուծման համար, ապահովել հայրենական ապրանքների իրացման բարենպաստ պայմաններ, ձևավորել սպառողական նախապատվություններ ազգային արտադրանքի նկատմամբ և զբաղեցնել ավելի շահեկան դիրքեր համաշխարհային շուկայում: Վերջին հաշվով, այն նպաստում է հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացմանը և երկրի տնտեսական զարգացման հնարավորությունների ընդլայնմանը: Պատահական չէ, որ մրցունակության տարբեր բաղադրիչներից իր կարևորությամբ հատկապես առանձնանում է ազգային տնտեսության մրցունակությունը, քանի որ շուկայական հարաբերությունների զարգացման և համաշխարհային շուկայում մրցակցության շարունակական խորացման պայմաններում այն երկրի տնտեսական զարգացման առավել կարևոր գործիքներից մեկն է հանդիսանում: Ազգային տնտեսության մրցունակությունը այնպիսի պայմանների և գործոնների համախումբ է, որն ապահովում է պետության տնտեսական համակարգի կայուն և հաշվեկշռված զարգացումը:
Գրականության ցանկ
1. Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2017, Տնտեսություն և արժեքներ հետազոտական կենտրոն 2017 թ.:
2. Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2011−2012, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն 2012թ.:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, Երևան 2007թ.:
4. Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսդրության իրավական ակտերի ժողովածու: Երևան 2006:
5. Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2018, ՀՀ ՎԿ Երևան 2018:
6. Նազարյան Գ.Ա., Փախլյան Ա.Ա., «Արտաքին առևտրի արդյունավետության բարձրացումն ըստ Կիոտոյի միջազգային կոնվենցիայի» հոդված, ՀՊՏՀ Բանբեր, № 1(19), Երևան 2010, էջ 80−92, 13 էջ:
7. May В. Экономический рост и постиндустриальные вызовы // Проблемы теории и практики прогнозирования. 2003, №1.
8. Абалкин Л.И. Логика экономического роста. М., 2002.
9. Алещенко В.В. Теоретико-методологические вопросы конкурентоспособности экономической системы // Маркетинг в России и за рубежом. 2005, №1.