Հատված
ՀՀ տնտեսական զարգացման վիճակի, կառուցվածքի և դինամիկայի ուսումնասիրությունը սերտորեն կապված է դրա տարածքային տեղաբաշխման հարցերի հետ: Ուստի ՀՀ տնտեսությունը գնահատելիս անհրաժեշտ է տարածա-շրջանային մոտեցում: Թեև վերջին երկու տասնամյակում ՀՀ-ում տարածական տնտեսական քաղաքականության իրականացման համար ստեղծվել են որոշակի նախադրյալներ, մշակվել և կենսագործվում են տարաբնույթ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր, այդուհանդերձ տարածքային զարգացման անհամաչափությունները սկսել են խորանալ, և հիմնականում արտահայտվում են մայրաքաղաքի տնտեսական դերի և նշանակության աճով: Ներկայում հանրապետության տնտեսության առջև ծառացած և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում տարածքային զարգացման շարունակական բևեռացումը Երևան քաղաքի և մարզերի միջև: Տարածքային զարգացման անհամաչափությունները ՀՀ-ում խորացել են հատկապես 2000թ.-ին` տնտեսական աճին զուգընթաց, որը հիմնականում արտահայտվել է մայրաքաղաքի տնտեսական դերի աճով՝ արդյունքում կենսամակարդակի տարբերությունը Երևանի և մարզերի միջև մեծացել է:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով 2006-2010թթ., վիճակագրական ժողովածու, ՀՀ ԱՎԾ, Երևան, 2011թ. – 308 էջ:
2. Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով 2013-2017թթ., վիճակագրական ժողովածու, ՀՀ ՎԿ, Երևան, 2018թ. – 408 էջ:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-դեկտեմբերին, տեղեկատվական ամսական զեկույց, ՀՀ ԱՎԾ, Երևան, 2018թ. – 314 էջ:
4. Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2018, վիճակագրական վերլուծական զեկույց, ՀՀ ՎԿ, Երևան, 2018թ. – 263 էջ:
5. ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգ, ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի նիստի N 25 արձանագրային որոշում:
6. Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2018, ՀՀ ՎԿ, Երևան, 2018թ. – 592 էջ:
7. Ա.Ա. Միտոյան, Ա.Կ. Պողոսյան, Բազմաչափ վիճակագրական մեթոդներ, ուսում-նական ձեռնարկ: — Երևան, Տնտեսագետ, 2001թ. – 339 էջ:
8. Ա. Եղիազարյան, Հայաստանի տնտեսության կառուցվածքային վերլուծությունը (հատվածային, զբաղվածության և եկամտային ասպեկտներ), «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ., 27 էջ: