Հատված
Հայրենասիրական ստեղծագործությունների ընթերցումը, ուսուցումը մայրենի լեզվի դասի դասավանդման կարևոր բաղադրիչ է, մասնավորապես ընթերցանության կարևոր փուլ, որի շրջանցումը կամ թերի կատարումը հանգեցնում է նրան, որ երեխաները բնագիրը սովորում են ոչ թե ընթերցել, այլ վերարտադրում են անգիր: Իսկ դա ոչ միայն թույլ չի տալիս հասնել մայրենի դասի գլխավոր նպատակներից մեկի` խոսք կառուցելու կարողության մշակմանը, այլև երեխաները չեն հասկանում իրենց կարդացածի իմաստը, չեն ըմբռնում գլխավոր միտքը, ենթատեքստը, չեն կարողանում դասեր քաղել ընթերցած ստեղծագործությունից:
Գրականության ցանկ
1. Ա. Տեր-Գրիգորյան, Հայոց լեզվի մեթոդիկա, Երևան, 1980
2. Թ. Թադևոսյան, Ինքնուրույն ընթերցանությունը` կարդալու կարողությունների ձևավորման և զարգացման արդյունավետ միջոց, «Նախաշավիղ», 6. 2015
3. Կ. Թորոսյան, Կ. Չիբուխչյան, Ընթերցանության դասաժամերի դերն ինքնուրույն գործունեության կազմակերպման և մտածողության զարգացման գործում, «Նախաշավիղ», 2006
4. Ջ. Գյուլամիրյան, Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա, Երևան, 2006
5. Ս. Խաչատրյան, Արտահայտիչ ընթերցանության և բանավոր խոսքի ուսուցումը տարրական դասարաններում, «Նախաշավիղ» հանդես, Երևան, 1.2013
6. Ա. Տեր-Գրիգորյան, Արտադասարանային ընթերցանությունը տարրական դասարաններում, մեթոդական ցուցումներ, Երևան, 1973