Հատված
Հայկական հարցն ունի բավականին խորը գնացող պատմական արմատներ: Այն չի ձևավորվել ո´չ XIX դարի վերջին, ո´չ 1915թ. ապրիլին Հայոց ցեղասպանության, ո´չ էլ Սևրի կոնֆերանսի ժամանակ: Այն ծագել է այն պահին, երբ հայությունը կորցրել է իր անկախ պետականությունը բուն Հայաստանում (1045թ.) և Կիլիկյան Հայաստանում (1375թ.): Պետականության կորուստից հետո հայ բարձրաստիճան աշխարհիկ և հոգևորական ներկայացուցիչները սկսել են ակտիվ զբաղվել հայ ժողովրդի անկախության վերականգնման գործունեությամբ: XVI – XVIIIդդ. դարերի եռանդուն ազգային-ազատագրական պայքարի արդյունքում դրվեց Հայկական հարցի գաղափարական հիմքը:
Գրականության ցանկ
1. Բաբկեն Վարդապետ, «Հայկական հարցը և Պողոս Նուբար փաշան», Վաղարշապատ, 1914
2. Լենին Վ., Երկեր, հ. 21
3. Շահումյան Ստ., Յերկերի ժողովածու, Հատոր յերկրորդ, Մոսկվա, 1928
4. Պալաքեան Գ., «Հայ Գողգոթան», հ. Բ, Փարիզ, 1959
5. Սողոմոն Թեհլիրյան, «Վերհիշումներ: Թալեաթի ահաբեկումը» (գրի առավ՝ Վահան Մինախորյան), Երևան, 1993
6. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993
7. Տերտերյան Ի., «Հայկական գոյամարտը», հ. 6, Թեհրան, 1957