Հատված
Ժամանակակից աշխարհում կառավարման հիմնախնդիրների փոփոխությունները անհրաժեշտություն առաջացրին կառավարաման նոր համակարգի ձևավորմանը, որը ճկուն և արդյունավետ կերպով կնպաստեր կառավարվող համակարգի նպատակների իրականացմանը։ Այսպիսի յուրօրինակ ոճ է հանդիսանում մասնակցային կառավարման ոճը կամ մասնակցային կառավարման համակարգը։ Մասնակցային կառավարման համակարգը ուշադրությունը սևեռելով կազմակերպության մարդկային արժեքների գնահատմանը և աշխատակիցների խրախուսմանը, արդյունավետորեն նպաստում է ղեկավար – ենթակա փոխհարաբերությունների զարգացմանը։ Ժամանակակից պայմաններում կարծես թե վերացել է այն անջպետը որը գոյություն ուներ ղեկավարի և ենթակաների մասնագիտական և կրթական մակարդակների միջև, ինչը պահանջում է որոշ լիազորությունների պատվիրակումը ենթականներին, նրանց ներգրավումը որոշումների կայացման և իրագործման գործընթացներում։ Մասնակցային կառավարումը անառարկելի հետքն ունի նաև ժողովրդավարացման գործընթացներում, վերջինս բնորոշ է ինչպես կազմակերպություններին, այնպես էլ հանրային կառավարման համակարգին։ Կառավարման գործընթացներին բնակչությանը մասնակից դարձնելը, որոշումների կայացմանը ներգրավելը, զանազան մասնակցության դրսևորումները ցայտուն արտահայտում են այն ավանդի, որը ներդնում է մասնակցային կառավարման համակարգը ժողովրդավարացման անշեղ գործընթացում։
Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն Երևան, 2015թ.
2. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք
3. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենք, Երևան, 2017թ.
4. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, Երևան 2002թ.
5. «Գնումների մասին» ՀՀ օրենք, Երևան, 2016թ.
6. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք Երևան 1997թ.
7. «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենք 2018թ.
8. Տեղական ինքնակառավարման եվրոպական հռչակագրի լրացուցիչ արձանագրություն տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքի մասին, Ուտրեխտ, 2009թ.
9. ՀՀ Կառավարության N4 արձանագրային որոշում, «Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր հատվածների համագործակցության հայեցակարգը», Երևան, 2017թ.
10. Տեղական ինքնակառավարման Եվրոպական Խարտիա, Ստրասբուրգ, 1985թ
11. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք Երևան, 2008թ.