Հատված
Վերջին տասնամյակների ընթացքում տնտեսավարող սյուբեկտները ստիպված են ոչ միայն անընդհատ ուշադրության կենտրոնում պահել իրենց ներքին խնդիրները, այլ նաև ծավալուն աշխատանքներ կատարել արտաքին միջավայրի վերլուծության ուղղությամբ: Ժամանակակից շոուկաների մեծ մասը գերհագեցած է ապրանքներով, առավել ավել է մրցակցությունը, արագացել է ապրանքային շուկաների նորացումը, գիտությունն ու տեխնիկան զարգանում են աննախադեպ տեմպով: Բացի դրանից այսօրվա տնտեսական գործունեության անբաժանելի մասն է կազմում գործարարության գլոբալացումը: Եվ քանի որ ժամանակակից կազմակերպությունը բաց համակարգ է, որի ներքին կայունությունը կախված է արտաքին միջավայրի պայմաններից, ուստի ծագում է օբյեկտիվ անհրաժեշտություն մանրակրկիր ուսումնասիրելու և վերլուծելու կազմակերպության գործունեության բոլոր բնագավառները: Պարզ է, որ նման պայմաններում ոչ միայն գոյատևելու, այլ նաև շուկայում առաջատար դիրքեր գրավելու համար ցանկացած կազմակերպություն պետք է մշակի ռազմավարություն և իրագործի ռազմավարական կառավարում: