Պրակտիկայի հաշվետվություն. Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան

Գին՝ 8000դրամ
Էջերի քանակ՝ 20էջ
Տնտեսագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Այլ աշխատանք
Աշխատանքի ID` 10051

Բովանդակություն

1.Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի առաքելությունն ու նպատակները
2.ՀՊՏՀ կառուցվածքը
3. Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի աշխատակազմի կառուցվածքը
4. «ԱՄԲԵՐԴ» գիտահետազոտական կենտրոն
5. ՀՊՏՀ տեղեկատվության ստացման աղբյուրները, դրանց ստացման, հավաքագրման, մշակման և պահպանման կարգը
6. ՀՊՏՀ գործավարության կարգը և փաստաթղթաշրջանառությունը
7. ՀՊՏՀ կառավարչական որոշումների ընդունման գործող կարգը
8. ՀՊՏՀ-ի միջազգային համագործակցություն
9. ՀՊՏՀ հիմնական գործառույթների և գործունեության վերաբերյալ պրակտիկայի արդյունքում ձևավորված տեսակետները և առաջարկները

Հատված

ՀՊՏՀ-ն կրթական և գիտական կապեր ունի աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ և օրեցօր ընդլայնում է այդ կապերի աշխարհագրությունը` կնքելով ու վավերացնելով համագործակցության նորանոր պայմանագրեր:
Այսօր տնտեսագիտական մայր համալսարանում բարեփոխումների շրջան է. կրթական նոր ծրագրեր, բուհ-գործատու կապի ամրապնդում, նոր ժամանակների պահանջով բացված բակալավրական ու մագիստրոսական մասնագիտություններ, ուսումնական գործընթացում տեսական գիտելիքի ամրապնդում փորձով և փորձառության արդյունավետ կազմակերպմանը միտված գործընթացներ, դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառում, նյութատեխնիկական բազայի վերազինում, վերակառուցում:
ՀՊՏՀ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մասնաճյուղեր է հիմնել Հայաստանի երկու շրջաններում` ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում:
Համալսարանի գործունեության առարկան և նպատակն են`
1. բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.
2. տնտեսագիտության բնագավառում գիտական, ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը.
3. կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգի մշակումն ու արմատավորումը.
4. գիտական մշակումների տարածումն ու լուսավորչական աշխատանքի իրականացումը։

Գրականության ցանկ

Պատվիրել/