Սույն գաղտնիության պայմանները տարածվում են բոլոր այն տեղեկությունների վրա, որոնք Diplomayin.am կայքը (այսուհետ` Կայքը) կարող է ստանալ Ձեր (այսուհետ` օգտագործողի) մասին` կայքում որոշակի գործողություններ կատարելիս, այդ թվում՝ կոնվերտացիայի և անտիպլագիատի ծառայություններից օգտվելիս և նորություններին բաժանորդագրվելիս:

1. Անձնական տվյալների հավաքագրումը
1․1 Անձնական տվյալները, որոնք թույլատրվում է մշակել սույն գաղտնիության քաղաքականության շրջանակներում, տրամադրվում են օգտագործողի կողմից՝ կայքում ֆայլերի կոնվերտացիա, նորությունների բաժանորդագրում կատարելիս:
1․2 Կայքը հավաքում է վիճակագրություն իր այցելուների IP-հասցեների վերաբերյալ: Այս տեղեկատվությունն օգտագործվում է տեխնիկական խնդիրների բացահայտման և լուծման, վճարումների օրինականության և ապահովության վերահսկման նպատակով:
1․3 Ցանկացած այլ անձնական տեղեկություններ անվտանգ պահպանվում են եւ չեն կարող տարածվել, բացառությամբ՝ սույն պայմանների 3-րդ գլխում նախատեսված դեպքերի:

2. Անձնական տվյալների օգտագործումը
2․1 Օգտագործողի անձնական տվյալները կարող են օգտագործվել.
Կայքում անձնական տվյալները տրամադրած Օգտագործողի նույնականացման համար։
Օգտագործողին Կայքի անհատականացված ռեսուրսների մուտքի տրամադրման համար։
Օգտագործողի հետ հետադարձ կապի ապահովման համար, այդ թվում ծանուցումներ, հարցումներ ուղղելու համար, որոնք վերաբերում են Կայքի օգտագործմանը, ծառայությունների մատուցմանը։
Օգտագործողի կողմից տրամադրված անձնական տեղեկատվության ճշգրտությունն ու ամբողջականությունը հաստատելու համար։
Օգտագործողին «պատվերի» կարգավիճակի ծանուցման համար, վճարման մշակման եւ ստացման, Օգտագործողի կողմից վճարման բողոքարկման համար։
Կայքի օգտագործման հետ կապված խնդիրների դեպքում Օգտագործողներին արդյունավետ տեխնիկական աջակցման ապահովման համար։
Կայքի անունից կամ Կայքի գործընկերների անունից, Օգտագործողի համաձայնությամբ՝ նրան հատուկ առաջարկների, գների և այլ տեղեկատվության տրամադրման համար։

3. Անձնական տվյալների փոխանցումը
3․1 Օգտագործողի անձնական տվյալները կարող են փոխանցվել Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմիններին միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ հիմքերով:
3․2 Կայքի Ադմինիստրացիան ձեռնարկում է անհրաժեշտ կազմակերպչական եւ տեխնիկական միջոցներ Օգտագործողների անձնական տեղեկությունները չարտոնված կամ պատահական մուտքից, ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենահանումից եւ երրորդ անձանց այլ ապօրինի գործողություններից պաշտպանելու համար: