Հատված
«ԲԻ 2 ԲԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է սույն կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն Ընկերության պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են Ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
Ընկերության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (պետական գրանցման) և դադարում է լուծարման ավարտի (լուծարման մասիս պետական գրանցամատյանում գրառման) պահից:
Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով), դրոշմներ և բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու ֆիրմային այլ վավերապայմաններ:
Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսգրքով, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասինե ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով և կանոնադրությամբ: