Հատված
Ընկերությունը ստեղծվել է ՀՀ Սյունիքի մարզի Դարբաս գյուղից Ստեփանյան ընտանիքի միջոցների հաշվին: Ուսումնասրելով և լաբորատոր-փորձագիտական հետազոտությունների ենթարկելով Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղի մոտ գտնվող հանքային ջրի աղբյուրը, պարզվեց, որ այն լիովին համապատասխանում է հանքային ջրերին ներկայացվող պահանջները և կարելի է արդյունաբերական շշալցում իրականացնել: Ձեռք բերելով նշված ջրաղբյուրի արդյունահանման և օգտագործման լիցենզիա, սկսվել է գործարանի շինարարության և սարքավորումների գնման ու ներմուծման աշխատանքները: Բուլղարիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Թուրքիայից և Չինաստանից գնվել և ներմուծվել է ավելի քան 600 մլն. դրամի արդիական սարքավորումներ: Դրանք տեղադրվել, մոնտաժվել և հաջողությամբ փորձարկվել են; Հոսքագիծը թույլ է տալիս արտադրել ոչ միայն հանքային ջուր, այլ նաև ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ: Գործարանը առաջին արտադրանքը տվել է 2010թ. մայիսին: Ընկերությունը շշալցնում է ,Տատնիե հանքային ջուր, որն օգտագործվում է որպես սեղանի բուժիչ հանքային ջուր, հագեցած բնական ածխաթթու գազով: Ընդ որում տարածքի ստորերկրյա ջրերի համար հատկանշական է հետևյալ առանձնահատկությունը. որքան որ հանքային ջրերը իրենց բաղադրությամբ հագեցած են բազմաբնույթ աղերով և մետաղական լուծույթներով, այնքան քաղցրահամ ջրերը պարզ են ու զուլալ, զերծ տարբեր աղերից և մետաղներից, ինչը այն դարձնում է ավելի փափուկ և ծարավը հագեցնելու հաճելի միջոց:
Գրականության ցանկ
1. Մաթեւոսյան Ա.Վ., Արտադրական կազմակերպության ֆինանսական վիճակի գնահատման եւ կայունացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, Երեւան 2009, էջ 24
2. Արտադրական կազմակերպության ֆինանսական վիճակի գնահատման և կայունացման հիմնահարցերը, Հայաստանի Հանրապետությունում (145-154) Մենագրություն, Հեղինակային հրատարակություն, Երևան,«Անտորեսե 12 մամուլ, մենագրություն
3. Ֆինսական կառավարման տեսամեթոդական հիմքերը ժամանակակից պայմաններում, Գիտական հոդվածներ (տնտեսա-գիտություն և կառավարում):– Վանաձոր: «ՍԻՄ տպագրատուն»