Հատված
Վարչական արդարադատության բնագավառում կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգիրքը: Սույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (այսուհետ` վարչական դատարան), Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (այսուհետ` վճռաբեկ դատարան, իսկ բոլորը միասին այսուհետ` դատարան) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական և վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը։
ՀՀ Վարչական դատավության օրենսգրքի նորմերի ու բովանդակության վերլուծությունից պարզ է դառնում, որ ՀՀ-ում վարչական դատավարությունը իրականացվում է հետևյալ փուլերով` գործի հարուցման, դատական քննության նախապատրաստական, դատական քննության, վերաքննիչ վարույթ, վարույթը վճռաբեկ դատարանում, նոր երևան եկած և նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելը: