Պրակտիկայի հաշվետվություն. «Տրանս Շիփինգ» ՍՊԸ

Գին՝ 3000դրամ
Էջերի քանակ՝ 15էջ
Տնտեսագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Այլ աշխատանք
Աշխատանքի ID` 10073

Բովանդակություն

Հատված

«Տրանս Շիփինգ» ՍՊԸ-ի հիմնվել է ,Էքսպետ Լոգիստիքս» միջազգային բեռնափոխադրող և լոգիստիկայով զբաղվող կազմակերպության կողմից: Կազմակերպության հիմնադիրներն բավականին երկար տարիներ աշխատել, ուսումնասիրել և վերլուծել էին հայրենական և միջազգային բեռնափոխադրումների շուկաներն, ինչի շնորհիվ էլ ստեղծեցին այս ընկերությունն և շուկա մուտք գործեցին շուկայի մասնակիցների համար թարմեցված և նոր սկզբունքներով:
«ՏՍԱՆՍ ՇԻՓԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է սույն կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն Ընկերության պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են Ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
Ընկերության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (պետական գրանցման) և դադարում է լուծարման ավարտի (լուծարման մասիս պետական գրանցամատյանում գրառման) պահից:
Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով), դրոշմներ և բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու ֆիրմային այլ վավերապայմաններ:
Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսգրքով, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:
Ընկերության մասնակիցների և Ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են Օրենսգրքով, Օրենքով և կանոնադրությամբ: Ընկերությունն իր պարտավորություններով պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Ընկերությունը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար: Հայաստանի Հանրապեությունը և համայնքները պատասխանատվություն չեն կրում Ընկերության պարտավորությունների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության և համայնքների պարտավորությունների համար:

Գրականության ցանկ

Պատվիրել/