Պրակտիկայի հաշվետվություն. ՊԵԿ Միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրող ապրանքների մասնագիտացված մաքսատանը

Գին՝ 3600դրամ
Էջերի քանակ՝ 18էջ
Տնտեսագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Այլ աշխատանք
Աշխատանքի ID` 10079

Բովանդակություն

1. ՀՀ մաքսային սահմանով ապարանքների տեղափոխման կարգը
2. Ապրանքների և տրասպորտային միջոցների հայտարարագրման մեխանիզմը

Հատված

ՀՀ մաքսային գործն ընդգրկում է ՀՀ մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը և պայմանները, մաքսային վճարների գանձումը, մաքսային ձևակերպումները, մաքսային հսկողությունը և մաքսային քաղաքականության իրագործման միջոցները:
ՀՀ-ում մաքսային գործն իրականացնում են մաքսային մարմինները: Դրանք են`
1.վերադաս մաքսային մարմինը
2.վերադաս մաքսային մարմնի տարածաշրջանային մաքսատները
3.վերադաս մաքսային մարմնի մաքսային կետերը
ՀՀ մաքսային մարմինները իրենցից ներկայացնում են միասնական կենտրոնացված համակարգ: Մաքսային համակարգը դիտարկվում է որպես պետական կառույց, որը կոչված է իրականացնելու իր վրա դրված տնտեսական, իրավական և տեղեկատվական գործառույթները: Մաքսային համակարգի ֆինանսական ռեսուրսների կառավարման հիմքում ընկած է այդ ռեսուրսների աղբյուրների ձևավորումը: Այդ տեսանկյունից մաքսային համակարգը համարվում է որպես հատուկ կազմակերպություն: Քանի որ այն պետական կառույց է և չի զբաղվում առևտրային գործունեությամբ, ապա այն պետք է ֆինանսավորվի պետական բյուջեի հաշվին: Սակայն ի տարբերություն այլ մարմինների` մաքսային մարմինները պետբյուջե են մուտքագրում որոշակի ֆինանսական միջոցներ և իրենց հերթին բյուջեից ստանում են որոշակի ֆինանսական միջոցներ: Մաքսային մարմինների միասնական համակարգ ասելով` նկատի ունենք մաքսային մարմինների հիերարխիկ կառուցված ամբողջություն մաքսային գործում իրենց լիազրություններին և իրենց առջև դրված միասնական նպատակներին ու խնդիրներին համապատասխան: Դրա հետ մեկտեղ այն իրենից ներկայացնում է ՀՀ գործադիր իշխանության մարմինների ընդհանուր համակարգի բարդ ենթահամակարգ: Վերադաս մաքսային մարմնի տարածաշրջանային մաքսատները և մաքսային կետերը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են ՀՀ կառավարության կողմից և գործում են ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով:

Գրականության ցանկ

Պատվիրել/