Հատված
ՀՊՏՀ-ն կրթական և գիտական կապեր ունի աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ և օրեցօր ընդլայնում է այդ կապերի աշխարհագրությունը` կնքելով ու վավերացնելով համագործակցության նորանոր պայմանագրեր:
Այսօր տնտեսագիտական մայր համալսարանում բարեփոխումների շրջան է. կրթական նոր ծրագրեր, բուհ-գործատու կապի ամրապնդում, նոր ժամանակների պահանջով բացված բակալավրական ու մագիստրոսական մասնագիտություններ, ուսումնական գործընթացում տեսական գիտելիքի ամրապնդում փորձով և փորձառության արդյունավետ կազմակերպմանը միտված գործընթացներ, դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառում, նյութատեխնիկական բազայի վերազինում, վերակառուցում:
ՀՊՏՀ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մասնաճյուղեր է հիմնել Հայաստանի երկու շրջաններում` ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում:
Համալսարանի գործունեության առարկան և նպատակն են`
1. բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.
2. տնտեսագիտության բնագավառում գիտական, ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը.
3. կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգի մշակումն ու արմատավորումը.
4. գիտական մշակումների տարածումն ու լուսավորչական աշխատանքի իրականացումը։