Հատված
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Հայաստանի Հանրապետության պետական Բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական Բանկի և գրանցվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում 1991թ. օգոստոսի 26-ին: 1997 թվականին Բանկի բաժնետիրական կապիտալի կառուցվածքը ենթարկվեց արմատական փոփոխության, ինչը կապված էր ռազմավարական ներդրողի ներգրավման հետ` ի դեմս «Սիլ Կոնցեռնի» հիմնադիրներ Սուքիասյանների ընտանիքի: Բանկը լուծեց կապիտալիզացիայի խնդիրը` մեկ տարվա ընթացքում հնգապատկելով կանոնադրական կապիտալը:
Բանկը, գիտակցելով իր հաճախորդներին որակյալ, արդիական և հարմարավետ ծառայությունների մատուցելու կարևորությունը, ՀՀ Բանկերից առաջինը կանոնակարգեց իննովացիոն գործընթացները: Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից է նաև էլեկտրոնային ձևաչափով բանկային ծառայությունների մատուցումը (ինտերնետային տեխնոլոգիաների ներդրում): Հանդիասանալով երկրի ԱՐՔԱ վճարահաշվարկային համակարգի հիմնադիր անդամ, Բանկը սպասարկում է քարտային շուկայի զգալի հատվածը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, առաջնորդվելով հաճախորդներին միջազգային չափորոշիչներին համապատասխան բանկային ծառայություններ մատուցելու և բարձրորակ սպասարկում ապահովելու քաղաքականությամբ այսօր ունի լայն մասնաճյուղային ցանց, որը բաղկացած է 47 մասնաճյուղից, որոնցից 25-ը գտնվում են Երևանում, 21-ը` ՀՀ մարզերում, 1-ը` ԼՂՀ-ում, իսկ Բանկի ակտիվ գործող հաճախորդների թիվը 30.09.2016թ. դրությամբ կազմում է ավելի քան 152.5 հազար իրավաբանական և ֆիզիկական անձ, որոնց գերակշռող մասը գտնվում է մայրաքաղաքում:
31.09.2016թ. դրությամբ Բանկն ունի 3,015 բաժնետեր (ոչ ռեզիդենտ` 21 բաժնետեր` 26.1%, որոնցից ամենախոշորն է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը` 8.2%), իսկ աշխատակիցների թիվը` 1011 մարդ է: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր ակտիվները կազմել են 129,643.5 մլն. ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 25,218.7 մլն. ՀՀ դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները` 104,424.8 մլն. ՀՀ դրամ: 30.09.2016թ. դրությամբ բանկը ձևավորել է 722.6 մլն. ՀՀ դրամի շահույթ:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործունեությունն ուղղված է բաժնետերերի, հաճախորդների, աշխատակիցների և հասարակության համար անհրաժեշտ բարիքների ստեղծմանը: