Պրակտիկայի հաշվետվություն. Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով

Գին՝ 4600դրամ
Էջերի քանակ՝ 23էջ
Տնտեսագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Այլ աշխատանք
Աշխատանքի ID` 10088

Բովանդակություն

Ներածություն
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության հիմնական ոլորտները և ուղղությունները, դրանք կարգավորող օրենսդրական ակտերը
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական նպատակներն ու խնդիրները
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության գործունեության հիմնական ուղղությունները
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կադրերի նշանակման, ծառայողական առաջխաղացման, վերապատրաստման և պատասխանատվության ենթարկելու կարգը և առանձնահատկությունները
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկողության համակարգը
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխհարաբերությունները պետական և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ
7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներդրվող բարեփոխումները
Ամփոփում

Հատված

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունները, իսկ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն նաև հանրաքվեները կազմակերպող և ընտրությունների, հանրաքվեների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին է: Մինչ Հայաստանի Հանրապետության անկախությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում էր «ՀԽՍՀ ժողովրդական դեպուտատների ընտրությունների մասին» ՀԽՍՀ օրենքով: 1990 թ-ից սկսած ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց նաև ընտրություններին վերաբերող մի շարք նոր օրենքներ, կատարեց փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում:
«ՀՀ տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրական գործընթացները կարգավորվում էին ՀՀ օրենքով սահմանված տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից: «ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրական գործընթացները կարգավորում էր ՀՀ օրենքով սահմանված Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը:
1991 թ-ի ապրիլին ընդունված «ՀՀ հանրաքվեի մասին» օրենքի համաձայն Հանրապետությունում հանրաքվեների նախապատրաստումն ու անցկացումն իրականացնում էր Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը: Համաձայն 1991 թ-ի օգոստոսին ընդունված «ՀՀ նախագահի ընտրությունների մասին» օրենքի Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման համար կազմավորվում էին 3 մակարդակի ընտրական հանձնաժողովներ.
I. ՀՀ Նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողով.
II. ՀՀ Նախագահի ընտրությունների շրջանային, քաղաքային ընտրական հանձնաժողովներ.
III. ՀՀ Նախագահի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներ:
ՀՀ Նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում էր «ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին»ՀՀ օրենքին համապատասխան:

Գրականության ցանկ

Պատվիրել/