Հատված
ՀՀ քրեական օրենսգրքում բացի գողությունից, կողոպուտից, ավազակությունից, խարդախությունից, նախատեսված են սեփականության դեմ ուղղված այնպիսի հսանցագործություններ, ինչպիսիք են` յուրացնելը, վատնելը, առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը, հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, շորթումը, ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը առանց հափշտակելու նպատակի, գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, գույքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մեջ կարևոր նշանակություն ունի շորթման հանցակազմի որակման քրեաիրավական հիմնահարցերը: Անհերքելի է, որ բոլոր ժամանակներում շորթումը ոչ միայն սպառնալիք, այլև մեծ խոչընդոտ է հանդիսացել ինչպես իրաբանական անձանց (կազմակերպություններ, հաստատություններ, հիմնարկներ և այլն), այպես էլ ֆիզիկական անձանց կենսագործունեության համար առհասարակ[1]: Տարիների շարունակ այս հանցագործության դեպքերը ոչ միայն չեն նվազել, այլև հակառակը՝ ավելացել են: Ավելին՝ հանցավորների առջև բացվել են իրենց անօրեն պահանջների ներկայացման և դրանց կատարմանը հասնելու նոր ուղիներ: Շորթման դեմ պայքարը եղել և ներկայումս հանդիսանում է պետության քրեական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի[2] 182-րդ հոդվածի՝ շորթումը անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ…
Գրականության ցանկ
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118:
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիքր, ՀՀՊՏ 2003.05.02/25(260) Հոդ.407:
- Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագիծ, ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնեական կայքէջ:
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիքր, ՀՀՊՏ 2003.05.02/25(260) Հոդ.407:
- ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԱՐԴ/0176/01/11 որոշում:
- Бойцов А. И., Преступления против собственности, M., СПб., 2002:
- Волженкин Б.В. Служебные преступления: Комментарий законодательства и судебной практики. СПб.: Юридический центр Пресс, 2005:
- …..