Հատված
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ցմահ հոգալու պայմանով գույքի օտարման պայմանագիր նախատեսված չէ: Մեր կարծիքով բավարար է միայն այն հիմնավոր փաստարկը, համաձայն որի ռենտայի պայմանագրով ռենտա վճարողը պարտավորվում է ստացված գույքի դիմաց պարբերաբար վճարել որոշակի գումար, ապա ցմահ հոգալու պայմանով գույքի օտարման պայմանագրով գույքն ստացողը պարտավորվում է հոգալ գույքը հանձնողի ապրուստը մինչև նրա կյանքի վերջը՝ նրան ապահովելով բնակարանով, սննդով, խնամքով և անհրաժեշտ այլ օգնությամբ: Համեմատական անցկացնելով ՌԴ քաղաքացիական օրենսգրքի 33-րդ գլխի (Рента и пожизненное содержание с иждивением) հետ կարևոր ենք համարում արձանագրել, որ հենց այս գլխում ՌԴ օրենսդիրը նախատեսել է «Ապրուստը ցմահ հոգալը և խնամքը» վերտառությամբ ենթաբաժին (որը ներառում է 601-605-րդ հոդվածները):
Գրականության ցանկ
- ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
- ՌԴ քաղաքացիական օրենսգիրք
- Суханов Е.А. Гражданское право. Т.2.- М., 2004 г., стр. 350
- Баринов Н.А., Вятчин В.А. Гражданское право (часть первая): курс лекций. 2007 г., стр. 309
- Сергеев А. П., Толстой Ю. К. Гражданское право. Т.2. – М.: Проспект, 2003 г., стр. 152
- Абова Т.Е., Кабалкина А.Ю. Комментарий к Гражданскому кодексу РФ, части второй. — М.: Юрайт-Издат, 2004 г., стр. 224
- Учебник //Гражданское право// Том 2 под редакцией О.Н. Садикова, Москва, 2007 год, глава 30
- …