Հատված
Ֆինանսական վիճակի մասին հաշվետվության ակտիվում ներկայացված է կազմակերպության տրամադրության տակ գտնվող միջոցների տեղաբաշխումը` ըստ առանձին ուղղությունների: Ակտիվների խմբավորման հիմնական հատկանիշը դրանց իրացվելիության աստիճանն է, այսինքն` դրամական միջոցների վերածման արագությունը, ըստ որի` ակտիվները ստորաբաժանվում են երկու մեծ խմբի` ոչ ընթացիկ և ընթացիկ: «Արենի գինու գործարան» ՓԲԸ-ն գյուղատնտեսության ոլորտի ընկերությունը, որը հիմնադրվել է 2015թ.: Ընկերությունը զբաղվում է բանջարեղենի և մրգերի մշակմամբ, որի նպատակը սպառողի համար բնական, էկոլոգիապես մաքուր և համային որակներով նախատիպը չունեցող արտադրանք ստեղծելն է, ինչպես նաև, Հայաստանում արտադրական ոլորտի զարգացմանն և աշխատատեղերի ավելացմանը նպաստելը։
Գրականության ցանկ
- ՀՀՄՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում»,
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, (ուսումնական ձեռնարկ), Երևան 2002,
- Ա. Բայադյան, Ֆինանսական վերլուծություն, Երևան 2008թ.
- Ա. Անդրեասյան Տնտեսական գործունեության վերլուծություն Երևան 2003,
- Ա. Բայադյան, Ֆինանսական կայունության, գործարար ակտիվության և իրացվելիության գնահատման ցուցանիշներն ու դրանց հաշվարկման մեթոդները, 2008
- Ա. Գ. Ճուղուրյան Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում, Երևան 2004թ.
- …