Հատված
Կազմակերպության կողմից իրականացվող շուկայավարման ռազմավարությունը պետք է բնորոշ լինի իր առանձնահատուկ գործունեությանը և խստորեն կրի տնտեսական և ընդհանուր շուկայի ազդեցությունը, մասնավորապես պետք է հաշվի առնել մրցակիցների կողմից առաջարկվող միևնույն ապրանքի կամ ծառայության գների մակարդակը, հաճախորդներին սպասարկման որակը, կազմակերպության կողմից առաջարկվող ապրանքի կամ ծառայության մրցակցության մակարդակը, մրցակից ընկերությունների համախմբման հավանականությունն ու հետևանքները (այսինքն ավելի փոքր մրցակիցների կլանումը համեմատաբար ավելի մեծ խաղացողների կողմից), ապրանքների և ծառայությունների պիտանելիության և որակի բարելավման անհրաժեշտությունը։
Ժամանակակից պայմաններում անհրաժեշտ տեղեկատվությանը տիրապետելը ցանկացած կազմակերպության հաջողության վճռորոշ գործոնն է և շուկայում բարձր դիրք ունենալու նախադրյալներ է ստեղծում: Շուկայում ընթացող գործընթացների մասին ամբողջական, հավաստի և արդիական տեղեկատվությունը ցանկացած գործարարի կարևորագույն մրցակցային առավելություն է տալիս, այդ պատճառով էլ անբարեխիղճ մրցակցության այս ձևի ամրագրումը օրենքում բավականին կարևոր նշանակություն ունի:
Գրականության ցանկ
- Շ.Ս.Սահակյան, «Մարքեթինգային տեղեկատվություն և մարքեթինգային հետազոտություն», Երևան, 2006
- Վ. Թումանյան, Մարքեթինգային հաղորդակցություններում թվային մարքեթինգի էվոլյուցիոն զարգացումը և դրա կարևորությունը, Հանրային կառավարում ամսագիր, 2019թ. /1,
- Մկրտչյան Ա. Մարքեթինգային կապուղիների դրսևորման առանձնահատկությունները և զարգացման միտումները /«Հայաստան. Ֆինանսներ և Էկոնոմիկա», N 6 (156), Երևան, 2013:
- Макгалли М. Основы эффективных продаж./ Пер. с Англ — К.: «София», Ltd., 2010
- Сысоева С., Эффективные программы продвижения -путь к лидерству // Маркетинг. 2000, N 1:
- Коротков, А.В. Маркетинговые исследования: Учебник для бакалавров / А.В. Коротков. — М.: Юрайт, 2016
- ..