Հատված
Մանկապարտեզը կրթության առաջին աստիճանն է, որտեղ երեխան ստանում է բարոյականության նախնական դասերը, ձեռք բերում մեծահասակների և հասակակիցների հետ շփման փորձ, ինքնավստահություն, ուսուցման գործընթացի նախնական կարողություններ, բացահայտում իր ստեղծագործական կարողությունները խաղերի մեջ և խմբային աշխատանքում: Նախադպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակական կրթության համակարգի սկզբնական բաղկացուցիչն է: Նախադպրոցականների կրթական համալիր ծրագիրը կազմված է նախադպրոցական կրթության չափորոշիչների հիման վրա` այդ տարիքի երեխաների դաստիարակության և ուսուցման հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ: Անձի ձևավորման մասին փաստացի կարելի է խոսել 3 տարեկանից սկսած, երբ երեխան ինքն իրեն դիմում է ոչ թե անունով, այլ անձնական դերանունով: Սակայն դեռևս նրա անձի մի շարք ոլորտներ, օրինակ` ինքնագնահատականը, ներքնայնացված չեն, որի համար երեխան անընդհատ փորձում է իրեն ճանաչել հիմնականում մեծահասակների արձագանքներում:
Գրականության ցանկ
- Հովհաննիսյան Ա., Դպրոցի շեմին, Երևան, 2003:
- Մազմանյան Մ.Ա., Դասախոսություններ հոգեբանությունից, Երևան, 1979:
- Մանուկյան և ուրիշներ Լ., Մանկապարտեզի ավագ խմբի կրթական համալիր ծրագիր, Երևան, 2008:
- Մարության Ա. Ս., Դալլաքյան Ա. Մ., Նախադպրոցական մանկավարժություն, Երևան, 2008:
- Նալչաջյան Ա.Ա., Մկրտչյան Մ.Հ., Դրդապատճառ, կոնֆլիկտ, Ե., 1978:
- Սարգսյան Ա., Երեխայի հոգեբանական պատրաստությունը դպրոցական ուսուցմանը, Երևան, 1998 :
- Берн Р., Развитие Я концепции, М., 1986.
- Божович Л.И. Проблема развития мотивационной сферы ребенка: изучение мотивации поведения детей и подростков, М.: Академия,
- Большой психологический словарь / под редакцией Б.Г. Мещерякова, В.П. Зинченко. – М.: Прайм-Еврознак,
- Венгер Л. А. Готов ли ваш ребёнок к школе /Л. А. Венгер; под ред. Т.Д. Марцинковская. — М.: Знание, 1994.
- Гуткина Н. И., Психологическая готовность к школе. 4-е изд., перераб. и дополн. СПб.: Питер, 2004.
- ….