Հատված
Անձնակազմը հանդես է գալիս որպես կազմակերպության ապագան կանխորոշող ռազմավարական գործոն՝ անհատների խումբ, որոնցից յուրաքանչյուրն օժտված է ինտելեկտով, ինքնազարգացման և ստեղծագործելու ունակությամբ: Ցանկացած կազմակերպության անկյունաքարը մարդկային ռեսուրսներն են: Մարդուն անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն որպես ռեսուրս, այլև որպես կապիտալ: Կարևորվում է նաև մարդկային կապիտալում անընդհատ ներդրումների իրականացումը, քանի որ շահույթի աղբյուր հանդիսանում է մարդկային կապիտալը: Զուր չէ ասված, որ մարդիկ կազմակերպության կարևորագույն արժեքն են, իսկ մարդկային կապիտալում կատարված ներդրումները` ամենամեծը: Անձնակազմի հավաքագրման և ընտրության գործընթացը խիստ բազմաբնույթ և բազմակողմանի է՝ թե տեսական, թե գործնական առումով: Ծավալվելով ՄՌԿ գործընթացն իրեն հատուկ գործիքակազմով, ճկուն ու բազմակողմ մեթոդներով, իր վրա է կրում տվյալ ոլորտում կազմակերպության նպատակների անմիջական ազդեցությունը: Եվ այս պարագայում բնական է, որ բանկային ոլորտում գրանցված քանակական և որակական ցուցանիշների աճը և ոլորտի արագընթաց զարգացումները առաջադրում են նոր պահանջներ անձնակազմի արդյունավետ հավաքագրման և ընտրության գործում:
Գրականության ցանկ
- Ավետիսյան Գ.Հ/Մարդկային ռեսուրսների կառավարում: (Ձեռնարկ դասախոսների և ու սանողների համար) Եր.: Լինգվա, 2009
- Մենեջմենթ : Դասագիրք բուհերի տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների համար / Յու.Մ.Սուվարյանի ընդհ. խմբ.; ՀՊՏՀ. 2016թ.,
- Աշխատակիցների համալրման ընթացակարգ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում, 2020թ.
- Էվոկաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման կարգը, https://www.evocabank.am/about/general-information.html
- Խտրական հետապնդման և ոտնձգությունների մասին «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի քաղաքականություն, 2020
- Аширов Д.А. Трудовая мотивация: учеб. пособие. – М.: ТК Велби, Изд-во Проспект, 2010.
- Комиассрова Т. А. Управление человеческими ресурсами: учебное пособие. — М.: Дело, 2002.
- Коркина Т. Японская система управления персоналом./Т. Коркина, Б. Боковикова // Управление персоналом. – 2008. — № 6(184).
- Королевский М.И. Поиск и отбор персонала. — М.: Бизнес-школа «Интел-Синтез», 2008, 254 с.
- Куцивол В.А. Японский опыт управления персоналом // Управление персоналом. – 2005. – №7 – С.22-26
- …