Հատված
Մաքսային քաղաքականությունը հանդիսանում է մաքսային գործի կարևորագույն գործիքներից մեկը: Շատ դեպքերում այն որոշում է մաքսային մարմինների գործունեության բնույթն ու բովանդակությունը: Այժմ ՀՀ առջև դրված առաջնահերթ խնդիրներից է հանդիսանում արդյունավետ արտաքին տնտեսական քաղաքականության մշակումը, միջազգային առևտրի ոլորտում համագործակցության զարգացումը և այլն: Այս ոլորտում մեծ ձեռքբերում կարելի է համարել ՀՀ անդամակցումը ԱՀԿ-ին և ԵՏՄ-ին: Բայց չնայած վերջին տարիների ընթացքում մաքսային ոլորտի արագընթաց ձևավորմանն ու զարգացմանը` այնուամենայնիվ, այն ունի բազմաթիվ անկատար և շտկման ենթակա կողմեր: Մաքսային քաղաքականության համար անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները, ինչպես տեսանք, բավական մանրամասն հետևողական սահմանված են, սակայն շատերի բողոքի առարկա է դառնում հենց դրանց ներկայացվող պահանջները, քանի որ իմանալով, որ գործ պետք է ունենան այդքան շատ փաստաթղթերի հետ, շատերը խուսափում են դրանցից և հրաժարվում տնտեսական գործունեությունից: Ուստի պետք է հնարավորինս պարզեցնել և արդյունավետ կիրառել հենց մաքսային քաղաքականության լծակների կիրառման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը: Վստահաբար կարելի է ասել, որ մաքսային ոլորտում բարեփոխումները և տարբեր խթանիչների կիրառումը մեծապես կազդեն մեր երկրի բարեկեցությոն և տնտեսական զարգացման միտումների վրա:
Գրականության ցանկ
- «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի
- Գ.Սուքիասյան, Մաքսային իրավունք, 2016թ
- Բիզնեսի համար հիմնական խոչընդոտները Հայաստանում, հետազոտական ուսումնասիրություն, Եվրոպական բիզնես ասոցացիա, 2016թ
- Լ. Ս. Նազարյան, Մաքսային գործ, Երևան 2008թ
- Մ. Վ. Խաչատրյան, Մաքսային գործ, Երևան 2019թ
- Փախլյան Ա., ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ,միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն, http://www.kargavorum.nkr.am/static/2990
- ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգեր,
- Արտահանման և ներմուծման ընթացակարգեր, http://www.petekamutner.am/Content.aspx?itn=csCIThirdImpExpProcedures
- Таможенное дело. Учебное пособие, М.- 2010г, с 89-90
- В.М. Назаренко, К.С.Назаренко, Таможенное обслуживание внешнеэкономической деятельности, Экзамен, Москва 2001, с 168
- Некрасов Д.В. Совершенствование таможенного регулирования в ЕАЭС [Электронный ресурс]. URL:
- …