Հատված
Ուխտագնացության սովորույթը տարբեր ազգերի մոտ տարածված է եղել անհիշելի ժամանակներից: Այս գործընթացը, որը կարելի է նաև համարել արարողակարգ, հիմնականում կապված է եղել կրոնի և հավատալիքների պաշտամունքի հետ: Ինչպես բազմաստվածության, այնպես էլ քրիստոնեության շրջանում հայերը մեկնում էին ուխտագնացության տարբեր նպատակներով: Ոմանք հոգևոր հանգստության և բավարարվածության ձեռքբերման, ոմանք սրբավայրեր այցելելու, ոմանց էլ ուխտագնացության մղում էր Աստծո հետ կապած ուխտը:
Ժամանակները փոխվեցին, որոշակի փոփոխություն կրեց ուխտագնացության ընկալումը, որը ժամանակի ընթացքում ակտիվորեն ընդգրկվեց նաև զբոսաշրջային ոլորտում: Այսօր ուխտագնացությունը, զբոսաշրջային շատ ձևերի նման, բավականին մեծ պահանջարկ և տարածվածություն ունի: Մեծ է վերջինիս նկատմամբ պահանջը նաև ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Ոմանք նախընտրում են ուխտագնացության մեկնել արտասահմանում գտնվող հայտնի սրբավայրեր (Երուսաղեմ, Վատիկան, Վենետիկի Սբ. Ղազար կղզի և այլն), ոմանք էլ, տարբեր պատճառներից ելնելով, գերադասում են ուխտագնացության մեկնել հենց ՀՀ տարածքում գտնվող սրբավայրեր:
Գրականության ցանկ
- Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1983, պարբերություն 28 – 29:
- Աղայան Էդ., «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 2, Երևան, 1976:
- Աճառյան Հ., «Հայոց անձնանունների բառարան», հ. Գ, Երևան, 1946:
- Ամրյան Թ., «Եզդիների կրոնական աշխարհայացքը», Երևան, 2016:
- Այվազյան Հովհ., «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002:
- Անդրանիկ Վրդ. Կռանեան, Բառագիրք հայերէն լեզուի, Պեյրութ, 1998:
- Գաբամաճեան Ս., «Նոր բառագիրք հայերէն լեզուի» (Տպագրութիւն՝ Ռ. Սագաեան), Կ. Պօլիս, 1910:
- Էփրիկյան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, Վենետիկ, 1905:
- Թովմասյան Գ., «Զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում (մենագրություն)», Երևան, 2020:
- Հարությունյան Շ., «Զբոսաշրջության ինդուստրիա և աշխարհագրություն», Երևան, 2004:
- Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ, «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», Երևան, 1980:
- Ղաֆադարյան Կ., «Հաղբատ», Երևան, 1963:
- ….