Հատված
Ժամանակակից տնտեսությունում ապահովագրությունը կաևոր և անհրաժեշտ գործիք է, որն ապահովում է տնտեսական կայունությունն ու անվտանգությունը, գործարարության զարգացումը, բազմաթիվ բնական, տեխնածին և այլ ռիսկերից արդյունավետ պաշտպանությունը, պետական սոցիալական քաղաքականության իրագործումը: Զարգացած երկրների ապահովագրական շուկաներում, հատկապես, կարևորվում է կյանքի ու սոցիալական ապահովագրությունը, որպես բնակչության խնայողությունները երկարաժամկետ ներդրումներում ներգրավելու առավել արդյունավետ եղանակներից մեկը: Միջազգային փորձը վկայում է, որ ապահովագրական ենթակառուցվածքների լիարժեք ձևավորումը նպաստում է ազգային տնտեսության նկատելի զարգացմանը: Վերջինի ձևավորման կարևորությունը դրսևորվում է նրանով, որ ապահովագրության միջոցով կազմավորվում են խոշոր ներդրումային ռեսուրսներ, իսկ պետությունը շահագրգռված է դրանք ուղղելու ազգային տնտեսության պահանջներին, ինչպես նաև աջակցել բնակչության սոցիալական վիճակի կայունացմանը:
Գրականության ցանկ
1. Страхование, Учебник, С. Б. Богоябленский 2003г.
2. Страхование под ред. д.э.н. проф. Т. А. Федеровой, 2004г.
3. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, գլուխ54(ընդունված 1998 թ., մայիսի 5):
4. ՀՀ Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին օրենք (ընդունված 2007թ., ապրիլ 9):
5. Ապահովագրական գործ, ուսումնական ձեռնարկ, պրոֆ. Ա. Ճուղուրյանի, Կ. Աբգարյանի խմբագրությամբ, 2007թ:
6. Ապահովագրական գործ, ուսումնական ձեռնարկ, Կարեն Կիրակոսյան, 2011թ:
7. Insurance Information Istitute www.iii.org.