Հատված
Պետական բյուջեի ծախսերը դասակարգվում են նաև տնտեսագիտորեն: Այս կտրվածքով ծախսերի բաժանումը կրել է փոփոխություն և ներկայումս դրանք դասակարգվում են 2 հետևյալ խմբերի՝ նախկին 3 խմբերի փոխարեն (փակագծերում նշվում են նախկին դասկարգման խմբերի անվանումները)`
1. ընթացիկ ծախսեր (ընթացիկ ծախսեր),
2. ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ (կապիտալ ծախսեր, վարկավորման համար գնացող ծախսեր):
Պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող ներդրումները գլխավորապես նպատակաուղղվում են համապետական ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը: Այդ ծրագրերը վերաբերում են ռազմավարական նշանակության և սոցիալական ոլորտի կարևորագույն օբյեկտների գործարկմանը: Դրանք կարող են լինել արտադրական ենթակառուցվածքի օբյեկտներ (էներգետիկայի, տրանսպորտի, կապի), ճանապարհներ, ջրաշինարարական աշխատանքներ, սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտներ` կրթական, առողջապահական, մշակութային տարբեր համալիրներ, քաղաքաշինական բնույթի ծրագրեր և այլն:
Գրականության ցանկ
1. Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր 2017-2019թթ., Երևան 2016թ.
2. Լ. Բադանյան, ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007թ.
3. Հ. Ղուշչյան, Մակրոկարգավորում ուսումնական ձեռնարկ, Երևան 2003թ.
4. www.minfin.am