Հատված
Ցանկացած երկրի տնտեսական բարեփոխումների կարևոր ու բարդ խնդիրներից մեկը կայուն և արդյունավետ բանկային համակարգի ձևավորումն է։ Բանկերը շուկայական համակարգի կենտրոնական օղակներից մեկն են, հետևաբար՝ դրանց գործունեության զարգացումը շուկայական մեխանիզմի ձևավորման և զարգացման անհրաժեշտ նախապայման է։
Յուրաքանչյուր բանկի առջև ծառացած է ռեսուրսային բազայի արդյունավետ կառուցվածքի ձևավորման և պահպանման հիմնախնդիրը: Ռեսուրսային բազայի կառուցվածքի ձևավորման հիմքում մեծապես ընկած է բանկային օրենսդրության և հաշվառման առանձնահատկությունները, ինչպես նաև արտաքին միջավայրի ազդեցությունը: Առևտրային բանկերի ռեսուրսային բազայի որակի գնահատման առումով հատկապես կարևորվում է ռեսուրսների դասակարգումը դասակարգումը` ըստ տարբեր հատկանիշների:
Հարկ է նշել, որ ցանկացած բանկի իրացվելիությունը կախված է տվյալ բանկի ակտիվների և պասիվների ընթացիկ հավասարակշռության աստիճանից: Սակայն անհրաժեշտ իրացվելիության մակարդակ ապահովելու համար առևտրային բանկի ակտիվների կառուցվածքը պետք է համապատասխանի իրացվելիության որակական պահանջներին: Այն բանկը, որն ունի մեծ կախվածություն արտաքին աղբյուրներից, չունի սեփական հիմք բանկային գործունեության իրականացման գործում, զարգացման հեռանկարներ և կանգնած է բանկային ռեսուրսների տիրապետման ռիսկի առջև: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր բանկի համար շատ կարևոր խնդիր է իր բանկերի ռեսուրսային բազայի արդյունավետ կառավարումը: Պասիվային գործարքներով բանկը ապահովում է ռեսուրսների ձևավորում, ակտիվայինով՝ դրանց տեղաբաշխում:
Գրականության ցանկ
1. Թորոյան Հ., ՀՀ առևտրային բանկերի համեմատական արդյունավետության գնահատականը, 25 սեպտեմբեր, 2012
2. Կ. Աբգարյան Առևտրային բանկերի էությունն ու գործառույթները, Երևան 2006թ,
3. Լ. Բադանյան, ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007թ.,
4. Թորոյան Հ., ՀՀ առևտրային բանկերի համեմատական արդյունավետության գնահատականների դինամիկան և դինամիկ արդյունավետությունները, Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա, #10 (87), հոկտեմբեր 2012,
5. Թորոյան Հ., ՀՀ առևտրային բանկերի համեմատական արդյունավետության գնահատականը, 25 սեպտեմբեր, 2012
6. Բ. Ասատրյան, Բանկային գործ, Երևան 2004թ.,
7. Ավետիսյան Ռ.Ս., Խաչատրյան Ա.Ս. «Բանկային գործ և դրամաշրջանառություն» (ՈՒս. ձեռնարկ), Երևան 2005թ., 104 էջ
8. Բայադյան Ա.Հ., Ֆինանսա-վիճակագրական բացատրական բառարան, Եր. 2008,
9. Տնտեսագիտության տեսություն ուսումնական ձեռնարկ Գ. Կիրակոսյանի խմբագրությամբ, Երևան «Տնտեսագետ» 2009թ.
10. Գ. Խաչատրյան, Ձեռնարկության էկոնոմիկա և կառավարում ուսումնական ձեռնարկ, Երևան 2009թ.
…