Հատված
Այսօր հաշվարկվում են կանխատեսման շուրջ 150 մեթոդ, սակայն գործնականում առավել կիրառելի են դրանցից 20-ը: Կանխատեսման մեթոդների ամբողջականությունը կարելի է խմբավորել ըստ տարբեր հատկանիշների.
1. ձևայնացման մակարդակի,
2. գործունեության ընդհանուր սկզբունքի,
3. տեղեկատվության ստացման և մշակման միջոցների,
4. կանխատեսման ուղղությունների և նշանակության և այլն:
Հանրապետությունում բյուջետային կանխատեսման գործընթացում նպատակահարմար է օգտագործել հետևյալ մեթոդները.
• Էքստրապոլացիոն մեթոդը, որը հիմնված է գործնականում ձեռք բերված նախորդ ժամանակահատվածների տվյալների հիման վրա: Նշենք նաև, որ այս մեթոդը նպատակահարմար է օգտագործել բյուջեի եկամուտների և ծախսերի այն հոդվածների կանխատեսման համար, որոնք ունեն համեմատաբար կայուն բնույթ:
• Փորձագնահատման մեթոդը, որի միջոցով իրականացվող կանխատեսումը կառուցվում է ժողովրդական տնտեսության և գիտության առանձին ճյուղերի մասնագետների հիմնավորված գնահատումների վրա:
• Այդ երկու մեթոդների միաժամանակյա կիրառումը, որի դեպքում օգտագործվում են ինչպես զարգացման օբյեկտիվ միտումները այնպես էլ փորձագետների կարծիքները:
Գրականության ցանկ
1. Գ. Մանուկյան, Սոցիալական կանխատեսման հիմունքներ, Երևան «Տնտեսագետ», 2006 թ.
2. Г.В. Поляка, Бюджетная система России, М.: Юнити, 2000.
3. Любшин Н.П., Лещева В.Б., Дьякова Б.Г., Анализ финансово- экономической деятельности предприятия, Москва 2001.