Ռիսկերի կառավարման հիմնախնդիրները բանկային ոլորտում

Գին՝ 36500դրամ
Էջերի քանակ՝ 73էջ
Աշխատանքի տեսակ՝ Մագիստրոսական թեզ
Աշխատանքի ID` 1040

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Ռիսկերի տնտեսագիտական բովանդակությունը, ձևերը և կառավարման մոտեցումները
1.1. Ռիսկի հասկացությունը, տեսակները և կառուցվածքային բնութագրերը
1.2. Ռիսկերի կառավարման համակարգի ձևավորման ու գործունեության սկզբունքները և դրա հիմնական բնութագրերը
Գլուխ 2. Ռիսկերի առանձին տեսակների կառավարման առանձնահատկությունները ՀՀ առևտրային բանկերում
2.1. Վարկային ռիսկի առաջացման պատճառներն ու կառավարման հիմնախնդիրները առևտրային բանկերում
2.2. Արժութային ռիսկի ազդեցության գնահատումը ՀՀ բանկերում
2.3. Իրացվելիության ռիսկի կառավարման մեխանիզմների կատարելագործումը ՀՀ առևտրային բանկերում
Գլուխ 3. Ռիսկերի կառավարման հիմնախնդիրները ՀՀ առևտրային բանկերում
3.1. Բանկային ռիսկերի կառավարման միջազգային փորձը
3.2. Ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացումը առևտրային բանկերում /Ամերիաբանկի օրինակով/
Եզրակացություններ և առաջարկություններ

Հատված

Յուրաքանչյուր ձեռնարկատեր, ինչպես նաև բանկային մենեջեր իր գործունեությունը սկսելու հենց առաջին պահից բախվում է մի շարք ոիսկերի հետ: Դրանք վերաբերում են այնպիսի տնտեսական, տեխնոլոգիական և այլ որոշումների ընդունմանը, որոնք միանշանակ լուծումներ չունեն: Դա վերաբերում է նյութական, հումքային, ֆինանսական, կադրային և այլ ռեսուրսների տեղաբաշխմանը ու օգտագործմանը:
Բիզնեսում ռեսուրսների խելամիտ բաշխման հիմնական խնդիրը միշտ էլ եղել և մնում է այն, որ պահանջմունքները անսահմանափակ են, իսկ հնարավորությունները` սահմանափակ: Հետևաբար, ոիսկի կարգավորման հիմնական խնդիրը շահութաբերության, անվտանգության և վճարունակության գործակիցների ընդունելի հարաբերակցության պահպանումն է:
Ռիսկը մշտապես կապված է ռիսկային իրավիճակի հետ, հետևաբար այն ծագում է միայն այն ժամանակ, երբ որոշումները ընդունվում են անորոշության պայմաններում, երբ պահանջվում է մի քանի տարբերակներից ընտրություն կատարել:Ձեռնարկատիրական ցանկացած որոշման ընդունման նպատակահարմարությունը կարող է բացահայտվել վերլուծության և գնահատման միջոցով: Այսինքն, տնտեսական արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է բացահայտել ռիսկը, կատարել վերլուծություն և գնահատել նրա մակարդակը:
Ներկայումս բանկերը մեծ ֆինանսական միջոցներ են ծախսում հնարավոր ռիսկերը կանխատեսելու, գնահատելու համար, որն էլ վերջնական հաշվով ուղղված է ռիսկային իրավիճակների բացառմանը կամ հնարավոր ռիսկերի նվազեցմանը: Ամբողջական տեղեկատվության առկայությունը հնարավորություն է տալիս նվազեցնել ռիսկը` կատարելով հնարավոր լավագույն կանխատեսումը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր բանկում կարևորում է ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ ունենալու հանգամանքը, որի նպատակն է կանխատեսել և հնարավորինս կանխել կամ նվազեցնել բանկի և հաճախորդների ռիսկերը` դրանց հետևանքները վերացնելու փոխարեն:

Գրականության ցանկ

Հավելվածներ
1. Էվինյան, Շ. Դ., «Ձեռնարկության էկոնոմիկա», ՈՒսումնական ձեռնարկ, ՀՊՏՀ, Երևան, Տնտեսագետ, 2007,
2. Գրիգորյան, Ռ. Լ., «Ռիսկի կառավարում», Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՃՇՊՀ հրատ., 2010,
3. Ստեփանյան Ա., «Արտադրական ձեռնարկությունների ֆինանսներ», Ուսումնական ձեռնարկ, Երևան, Իրավունք, 2011,
4. Ս. Բուլանիկյան, Գ. Չատինյան, Վ. Բուլանիկյան, Ա. Չատինյան, «Ձեռնարկատիրական ռիսկ», (Ձեռնարկ տնտեսագիտական բուհերի ուսանողների համար), Երևան, Տնտեսագետ, 2000,
5. Գ. Թառումյան, «Բանկերի ֆինանսական վերլուծության հիմունքներ», «Տնտեսագետ», 1998թ.
6. Լ. Հ. Բադանյան, ֆինանսներ, դրամաշրջանառություն, վարկ, «Տնտեսագետ», Երևան 2010թ,
7. Կ. Աբգարյան, Առևտրային բանկերի էությունն ու գործառույթները, «Տնտեսագետ» Երևան, 2006թ.
8. Վ. Բաբայան, Բանկային գործի հիմունքներ, Ֆինանսաբանկային քոլեջ, Երևան, 2003թ.
Ջ. Գոռթնի և Ռ. Ստրոպ, Տնտեսագիտություն, Երևան, 2000թ.
9…

Պատվիրել/