Կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ՀՀ-ում

Գին՝ 44500դրամ
Էջերի քանակ՝ 89էջ
Աշխատանքի տեսակ՝ Մագիստրոսական թեզ
Աշխատանքի ID` 1041

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1. Կոռուպցիայի հասկացությունն ու դրսևորումները
1.1. Կոռուպցիայի հասկացությունը
1.2. Կոռուպցիայի դասակարգումը

Գլուխ 2. Կոռուպցիայի դեմ պայքարն աշխարհում
2.1. Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական մարտավարություններն արդի աշխարհում
2.2. Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասած երկրներն ու նրանց փորձը

Գլուխ 3. Կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ փորձը
3.1. Կոռուպցիայի տարածվածության մակարդակը ՀՀ-ում ըստ ոլորտների
3.2. Դաշտային հետազոտություն, կոռումպացված ոլորտներում տարվող պայքարի շուրջ զբաղվող պատկան մարմինների մոտեցումները
3.3. ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականությունը

Եզրակացություն

Հատված

Արդի ժամանակաշրջանում կոռուպցիան դարձել է պետության արդյունավետ գործունեության խոչընդոտներից մեկը, մի մեծ սեպ քաղաքացիների և պետության միջև, որը ոչ միայն խախտում է կառավարման համակարգի բնականոն գործունեությունը, այլև ձևավորում է այնպիսի հասարակական գիտակցություն, որի արդյունքում հասարակությունը կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ: Բացի այդ, կոռուպցիան ներթափանցում է կյանքի գրեթե բոլոր շերտերը` գիտակրթական, առողջապահական ոլորտներից մինչև պետական ծառայության ոլորտներ: Կոռուպցիան ունի խոր պատմական արմատներ և որպես հասարական երևույթ հանդես է եկել մարդկային հասրակության ծագման հետ միաժամանակ: Կոռուպցիոն երևույթների ի հայտ գալը պայմանավորված է մի շարք հանգամքներով ու դրդապատճառներով: Կոռուպցիան մարդկության պատմության անբաժան ուղեկիցն է: Մեզ հասած հնագույն ձեռագրերն ու հնագիտական աղբյուրները վկայում են, որ Հին Եգիպտոսը, Չինաստանը, Հունաստանը, մանավանդ Հռոմեական կայսրությունը զերծ չէին կոռուպցիայից: Սակայն տարբեր ժամանակներում կոռուպցիայի հանդեպ հասարակական վերաբերմունքը տարբեր է եղել: Օրինակ, խորհրդային շրջանում այն հիմնականում կաշառակերություն է անվանվել: Պատճառն այն էր, որ բառը մի տեսակ «չարագույժ», բուրժուական հնչողություն ուներ պայծառ ապագա կառուցող հասարակության համար: Անցումային ժամանակաշրջանը իր ծանր հետևանքը ու կնիքը ունեցավ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, փոխվեց մարդկանց հոգեբանությունը և վերաբերմունքը՝ առաջնային թվացող շատ հարցերի առումով, կամ այդ վերաբերմունքը դարձավ չափազանց բացահայտ` ի համեմատություն այլ ժամանակների:

Գրականության ցանկ

1. ՀՀ քրեական օրենսգիրք, ընդունվել է` 2003 թվականի ապրիլի 18-ին, ուժի մեջ է մտել` 2003 թվականի օգոստոսի 1-ին:
2. ՀՀ Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ին 1141 – Ն որոշում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագիր, Երևան, 2009:
4. Հաշվետվություն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012 թթ. Միջոցառումների ծրագրի: Արդյունքների մոնիտորինգ (2011 թ. Առաջին կիսամյակ), Երևան, 2011:
5. «Ի՞նչ է հակակոռուպցիոն ռազմավարությունը», Երևան, 2004:
6. Արամ Մանուկյան, «Արտասահմանյան երկրների հակակոռուպցիոն քաղաքականության համեմատական վերլուծություն» Երևան 2015:
7. ՀՀ գործող օրենքներում կոռուպցիա ծնող նորմերի վերլուծություն, Տոնապետյան Ա. Ա., Ալումյան Հ. Ռ., Գրիգորյան Ա. Խ., Երևան, 2005:
8. Антикоррупционная политика, под ред. Г. А. Сатарова, Москва, Фонд ИНДЕМ, РА СПАС, 2004.
9. Алексей Славин, «Коррупция ежегодно обходится Италии в 60 миллиардов евро», «Московская правда», 23.01.2013.
10. …

Պատվիրել/