Հատված
Վարչական որոշումները վարչական իշխանության գործառույթների և նպատակների պրակտիկ իրականացման կարևորագույն միջոց են, գործադիր-կարգադրիչ գործունեության հիմնական ձևը: Դրանք որոշումներ են, որոնք կառավարման սուբյեկտները ընդունում են պետության տնտեսական, սոցիալ-մշակութային, վարչաքաղաքական ոլորտների առօրյա և անմիջական ղեկավարման գործընթացում Ժամանակակից հարահոս փոփոխվող աշխարհում փոխվում են նաև վարչական որոշումների ընդունման հիմնական կառուցակարգերն ու դրանց կայացման գործում ազդեցություն ունեցած դերակատարները:
Վարչական որոշումների ընդունման հիմնական հայեցակարգերը զուգամիտում են որոշումների ընբդւոնման ավանդական և ժամանակակից մոդելները: Վերջինիս մեջ կարևորագույն դերակատարում ունեն ցանցերը՝ որպես կերպափոխվող հասարակությունների կառավարման և պետություն-հասարակություն կապն ապահովող դեմոկրատական միջոց; Առանց ժամանակակից ցանցային կառուցվածքների և մասնակցային կառավարման հնարավոր չէ ապահովել պետության նկատմամբ վստահությունն ու լեգիտիմությունը, իսկ դա անմիջականորեն ազդում է վարչական որոշումների ընդունման և կատարման գործընթացների վրա: Ահա ՀՀ-ում վարչական որոշումների ընդունման գործընթացի վրա ազդող գործոնների և կառուցակարգերի ուսումնասիրումը և վերհանումը, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացի վերաբերյալ առաջարկների ներկայացումը կարող են նպաստել հանրային կառավարման համակարգում կարևորագույն դեր ունեցող վարչական որոշումների կայացման գործընթացի արդիականացմանը և արդյունավետության բարձրացմանը: Հենց ասվածով էլ պայմանավորված է թեմայի արդիականությունը և ուսումնասիրման կարևորությունը:
Գրականության ցանկ
1. Մարգարյան Մ., Ժողովրդավարական անցման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ., 124-150 էջ
2. Համայնքի զարգացման քառամյա ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանություն, Մշակվել է Համայնքների Ֆինանսիստների Միավորման և Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի տեխնիկական աջակցությամբ , Ե., 2014
3. Richard P. Rumelt , Strategy, Structure, and Economic Performance, Harvard University Press, 1974
4. Michael Porter)”How Competitive Forces Shape Strategy ,
5. Общий и специальный менеджмент, учебник, под. ред. А. Л. Гапоненко, А. П. Панкрухина, М., 2001, էջ 64-70
6. Հարությունյան Ս., Կառավարման բրգաձև և ցանցային մոդելներ, առավելություններ և թերություններ, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի 2008թ.-ի տարեկան գիտաժողովի նյութերից, Երևան, 2009
7. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, Ընդունված է 2002 թվականի մայիսի 7-ին, Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2002.06.21/21(196)
8. Сорокин П. А. Преступление и кара, подвиг и на града:Социологический этюд об основных формах общественного поведения и морали.Сост. и при. В.В. Салова.М.-Астрель 2006, 618 с.
9. Соловьев А. И., Политология, политическая теория, политические технологии, Рекомендовано Министерством образования Российской Федерации в качестве учебника для студентов высших учебных заведений Москва, 2003, 378
10. …