Հատված
Հարկային դաշտը ընդգրկուն և բազմակողմ համակարգ է, առընչվում է բազմաթիվ օբյեկտների և սուբյեկտների հետ, ներառում է մեծ թվով փոխկապակցված բաղադրիչներ և կարող է ունենալ դրսևորման շատ ձևեր: Շուկայական հարաբերությունների պայմաններում պետության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունը` որպես պետության կողմից տնտեսության կարգավորման ամենակարևոր գործիքներից մեկը, առավել մեծ նշանակություն է ձեռք բերում հատկապես անցումային տնտեսական հարաբերություններում, հիմնականում դրա նախնական փուլում:
Հարկային համակարգի դերը կարևորվում է նաև տնտեսական աճի, գրավիչ ներդրումային (առավել ևս օտարերկրյա) դաշտի ապահովման, զբաղվածության մակարդակի բարձրացման, հասարակական կարիքների առավելագույնս բավարարման և այլ հարցերում: Հայաստանին հատուկ են ինչպես անցումային բոլոր տնտեսություններին բնորոշ, այնպես էլ միայն իրեն հատուկ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման առանձնահատկություններ:
Շահութահարկը՝ հարկ վճարողների կողմից «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է և որոշիչ դեր է կատարում ընդլայնված վերարտադրության իրականացման գործում: Այդ օրենքով կարգավորվում են շահութահարկի որոշման և վճարման հարաբերությունները, սահմանվում այդ հարկատեսակը վճարողների շրջանակը, հարկման դրույքաչափերը, ինչպես նաև այդ հարկատեսակի հաշվարկման և վճարման կարգը:
Գրականության ցանկ
1. Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտության տեսություն, Երևան 2009թ.
2. Ա. Մարկոսյան, Տնտեսագիտություն բոլորի համար, Երեւան 2006
3. Կ. Գրիգորյան, Հարկային իրավունքի հիմունքները, Երեւան 2007
4. Մարիուս Սեյսյան, Հարկային բեռի եւ տնտեսության ստվերայնության փոխազդեցության գնահատումը ՀՀ-ում, Երեւան 2008,
5. Հարությունյան Վլ.Լ., Հարությունյան Դ.Վլ., Հարությունյան Տ.Վլ., Հարկեր եւ հարկագանձում, Եր., Գիտություն, 2011,
6. Հարությունյան Վլ., Հարկային քաղաքականության եւ նրա կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, Եր., Զանգակ-97, 2003, էջ 66
7. Հարությունյան Տ., Հարկային քաղաքականության մակրոտնտեսական գնահատականը ՀՀ-ում, Հայաստան. ֆինանսներ եւ էկոնոմիկա, #10-11, սեպտեմբեր-հոկտեմբեր 2004,
8. Սարգսյան Ս., Հարկային վերափոխումների առանձնահատկություններն անցումային տնտեսությամբ երկրներում, «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» հանրապետական գիտաժողովի նյութեր, Եր., Գիտություն, 2008,
9. Александр Юр. Рыманов, Налоги и налогообложение: Учеб. пособие, М.-2012
10. …