Հատված
Ցանկացած ժամանակաշրջանի ժողովրդագրական փոփոխությունները խնդիրներ են առաջացնում ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար: Ուստի երկարակեցության աճն ու ծնելիության մակարդակի նվազումը ռիսկի տակ են դնում ավանդական բաշխողական կենսաթոշակային համակարգերը, և դրանց արդյունքում աշխատող բնակչության կենսաթոշակային վճարները դառնում են ոչ բավարար ծերերին աջակցելու համար: Ի պատասխան, երկրները փորձում են բարեփոխել կենսաթոշակային համակարգերը՝ բաշխողական կենսաթոշակային համակարգին հավելելով կուտակային բաղադրիչը: Կենսաթոշակառուների համար կենսաթոշակային եկամուտ ապահովելու նպատակիղ զատ, երկրները նաև բարեփոխում են իրենց կենսաթոշակային համակարգերը՝ հուսալով, որ կուտակային կենսաթոշակներն իրենց ներդրումը կունենան երկրի տնտեսական զարգացման մեջ: