Հատված
Վարկային հարաբերությունների համակարգում իր ուրույն տեղն է զբաղեցնում հիփոթեքային վարկավորումը: Հիփոթեքային վարկավորումը երկարաժամկետ վարկավորման ամենաբնութագրական դրսևորումներից մեկն է: Հիփոթեքային վարկն անշարժ գույքի ձեռք բերման, շինարարության կամ վերանորոգման նպատակով տրամադրվող երկարաժամկետ վարկի տեսակ է՝ ձեռքբերվելիք, կառուցվելիք կամ այլ անշարժ գույքի գրավադրմամբ, երբ վարկավորման ողջ ժամկետի ընթացքում գրավադրված անշարժ գույքը մնում է գրավատուի կամ երրորդ անձի տիրապետման կամ օգտագործման ներքո: Հիփոթեքային շուկայի գործունեության գլխավոր նպատակը բնակչությանը բնակարանային պայմաններով ապահովելն է, ինչը մեր երկրի համար լուրջ սոցիալական խնդիր է: Հիփոթեքային շուկայի զարգացման միջոցով պետությունը հնարավորություն է ստանում լուծել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, նպաստում է անշարժ գույքի շուկայի զարգացմանը, շինարարության և շինանյութերի արտադրության ծավալների մեծացմանը, ինչի արդյունք կհանդիսանան բարձր տնտեսական աճը և նոր աշխատատեղերի ստեղծումը:
Գրականության ցանկ
Օգտագործված գրականության ցանկ
- Թանթուշյան Ս., Հիփոթեքային վարկ հասկացությունը, Սահմանման և կարգավորման վերաբերյալ նոր մոտեցումներ, Հայաստան Ֆինանսներ և էկոնոմիկա, 2005թ.
- Համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, ընդունված ՀՀ Ազգային ժողովի կողմից 29.05.2002թ.
- ՀՀ առևտրային բանկերի պաշտոնական կայք էջեր
- Разумова И.А., Ипотечное Кредитование. Учебное пособие, 2-изд. СПБ.:ПИТЕР, 2009г.
- …