Հատված
Համաշխարհային առևտրի տեսությունը, իր նախապայմանների շրջանակում, հիմնավորում է, որ ազատ առևտուրը, առնվազն փոքր երկրի համար, ամենից արդյունավետ քաղաքականությունն է: Սակայն երկրներն ավանդաբար դիմում են առևտրի սահմանափակման այս կամ այն եղանակներին, որոնցից առավել հաճախ կիրառվողը ներմուծման հարկն է՝ մաքսատուրքը: Որոշ երկրներում, գերակշռաբար առաջնային ապրանքների, օրինակ՝ նավթի արտահանման նկատմամբ, կիրառվում են նաև արտահանման մաքսատուրքեր: Հայաստանում արտահանման մաքսատուրքեր, բնականորեն, չեն կիրառվում, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում դրանց կիրառումն արգելվում է սահմանադրությամբ: Բազմաթիվ երկրներում լայնորեն կիրառվում են նաև առևտրի ոչ մաքսային սահմանափակումներ, որոնցից հատկապես նշանակալի են ներմուծման (երբեմն նաև արտահանման) քանակական սահմանափակումները՝ քվոտա, ու ներքին արտադրության կամ արտահանման լրավճարները՝ սուբսիդիա:
Առևտրի սահմանափակումների հետևողական նվազեցումը իրականացվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում: ԱՀԿ գործունեության արդյունքում արդյունաբերական ապրանքների ներմուծման միջին մաքսատուրքը ետպատերազմյան շրջանի ավելի քան 45%-ից ներկայումս նվազ քան 4% է կազմում: Այնուհանդերձ, Զարգացած երկրներում շարունակում են համեմատաբար բարձր մնալ Զարգացող երկրների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող ապրանքների, հատկապես՝ գյուղմթերքների ներմուծման սահմանափակումները:
Գրականության ցանկ
1. Առաքելյան Ա., Հայրապետյան Գ., «Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության ազդեցությունը Հայաստանի արտաքին առևտրատնտեսական համակարգի վրա» Երևան ԱՌՏ, 2004,
2. Գրիգորյան Կ.Հ., «ՀՀ արտաքին առևտուրը և վճարային հաշվեկշիռը» -, Երևան 2006թ.,
3. Գրիգորյան Ա., «Արտաքին առևտրի և տնտեսական աճի կապի մոդելավորման հիմնահարցերը» -, Եր. 2011թ.,
4. Դարբինյան Ա. Վ., «Հայաստանը միջազգային տնտեսական ինտեգրացման գործընթացում», Երևան, «Պետական ծառայություն», 2000,
5. Ճուղուրյան Ա.Գ., Աբգարյան Գ., «Մաքսային գործի հիմունքներ» Ճուղուրյան Ա.Գ., Աբգարյան Գ. Երևան 2007թ. -488էջ,
6. Ղազարյան Ա., «Արտահանման գործընթացի կազմակերպման պետական կարգավորումը ՀՀ-ում» -, Եր. 2010թ.
7. Ղուկասյան Ա., «ՀՀ արտահանման ներուժի ընդլայնման հիմնախնդիրները» -, Եր. 2010թ.
8. «Մաքսային քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» Նարինե Ֆահրադյան Մարտինի թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, Երևան 2005,
9. «Մաքսասակագնային կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում» Գյուլասարյան Միքայել Ռաֆայելի, թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, Երևան 2009,
10. …