Հատված
Կառավարման համակարգի ապակենտրոնացումը հասարակական բարեփոխումների գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկն է: Ապակենտրոնացումը մոտեցնում է կառավարությանը ժողովրդին՝ ստեղծելով կառավարման համակարգի դեմոկրատացման և դրա արդյունավետության բարձրացման նախադրյալներ:
Ապակենտրոնացված գործուն համակարգի ներդնումը բարդ գործընթաց է, որը պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրվի: Այն չի կարելի ավարտել կարճ ժամանակահատվածում՝ դիտարկելով որպես միանգամյա իրավական ակտ:
Գոյություն չունի ապակենտրոնացված կառավարման և ոչ մի մոդել, որը արդյունավետ կիրառելի լինի բոլոր երկրներում և ընդունելի՝ բոլոր իրավիճակներում: Ապակենտրոնացման ուղղությունները, խորությունը կախված են կոնկրետ երկրի առանձնահատկություններից և մեծապես պայմանավորվում են իրականացման ժամկետներով և պայմաններով:
Ապակենտրոնացումը ժողովրդավարական բարեփոխումների անբաժանելի մասն է և պայմանավորում է դրանց իրականացման արդյունավետությունը:
Տեղական ինքնակառավարման համակարգն ինքնին քաղաքական ապակենտրոնացման ձև է: Դրա ապացույցը ՏԻՄ-երի կողմից իրենց իրավասությունների շրջանակներում սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումների ընդունման հնարավորությունն է: Կառավարման և արդյունավետության բարձրացման նպատակով կարող է դիտարկվել ապակենտրոնացման և ապահամակենտրոնացման այն տարբերակը, երբ կենտրոնական մարմիններին լիազորվում է իրականացնել միմիայն քաղաքականության և ռազմավարության մշակման, համակարգման ու կատարողականների մոնիտորինգի գործառույթներ, իսկ ծառայությունների մատուցման, կանոնակարգող ու կարգավորիչ գործառույթները իջնում են տեղական ինքնակառավարման մարմինների և ստորին կառույցների մակարդակ:
Գրականության ցանկ
1. ՀՀ սահմանադրություն, ընդ. 1995 թ., 2005 թվականի և 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով/
2. Տեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին՚ ՀՀ օրենքը` ընդունված 16 սեպտեմբերի 2010թ., ՀՕ-123-Ն
3. Թումանյան Դ, Շահբազյան Վ., Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում. Ինչու & ինչպես մասնակցել տեղական ինքնակառավարմանը; Ձեռնարկ, ԵՐԵՎԱՆ Նոյյան Տապան, 2011,
4. Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումները ՏԻՄ մակարդակում , 22.03.2013, ,ԷԿՈՆՈՄԻԿԱ ՀԱՆԴԵՍե
5. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ Երևան, 2012,
6. Մասնակցային կառավարում, Ձեռնարկ տեղական իշխանությունների համար, Ե., 2011,
7. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում / Յու. Մ. Սուվարյան և ուրիշներ.– Եր.: Տնտեսագետ, 2014 −164 էջ,
8. Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացում. համայնքների խոշորացում և միջհամայնքային համագործակցություն Սյունիքի մարզի օրինակով, հեղ. Վ. Մովսիսյան, Ս. Թովմասյան, Է. Ղազարյան, Ե., 2011,
9. Տեղական ինքնակառավարումը Հայաստանում/ 2014 թ, գիրք 7/, խմբ. Դ. Թովմասյան, Երևան, 2015
10. …