Հատված
Ձեռնարկության մարքեթինգային ծրագիրը ձևավորվում է սպառողական բարիքների ու ծառայությունների ուսումնասիրման հիման վրա: Շուկայի ամբողջական հետազոտությունը բացահայտում է չբավարարված պահանջարկը կամ պոտենցիալ գնորդների այնպիսի պահանջմունքներ, որոնք բավարարում են ոչ լրիվ ծավալով: Սակայն չբավարարված պահանջարկը դեռ չի տալիս անհրաժեշտ ապրանքի լրիվ պատկերացումը` նրա ձևի, դիզայնի, սպառողական և այլ հատկանիշների, իսկ եթե տալիս է, ապա ամբողջովին ընդհանուր կարգով:
Մարքեթինգային միջավայրի հետազոտությունը գործունեության այնպիսի տեսակ է, որով սպառողը, գնորդը և հասարակությունը տեղեկատվության օգնությամբ առնչվում են մարքեթինգին: Ստացվող տեղեկատվությունը ծառայում է մարքեթինգային հնարավորությունների և հիմնախնդիրների բացահայտմանն ու որոշմանը, գործողությունների մշակմանը, գնահատմանն ու կատարելագործմանը, արդյունքների ուսումնասիրությանը և կառավարման գործընթացի բարելավմանը: Ավելին, տեղեկատվությունն ու հետազոտությունը համարվում են կառավարման գործընթացի ամբողջ համալիրի բաղկացուցիչ մասը: Կառավարման, պլանավորման և վերահսկման խնդիրների լուծմանն օգնում են այն հարցերի պատասխանները, որոնք կարող են ստացվել մարքեթինգային հետազոտության միջոցով:
Գրականության ցանկ
1. ՀՊՏՀ. Գ. Ե. Կիրակոսյան «Տնտեսագիտության տեսություն», Երևան 2009 թ.
2. Ջեյմս Դ. Գոռթնի, Ռիչարդ Լ. Ստրոուպ, «Տնտեսագիտություն» /մասնավոր և հասարակական ընտրություն/, ԵրՊՏԻ 2003
3. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը, ընդունված 2000 թ. Նոյեմբերի 6-ին
4. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2002 թ. Նոյեմբերի 6-ին
5. Աշոտ Մարկոսյան, Ռաֆի Սաֆարյան, «Շուկայական տնտեսության հիմունքները», Երևան 2002
6. «Մակրոտնտեսական կարգավորում» ուս. ձեռնարկ , պրոֆեսոր Հ. Ղուշյանի խմբագրությամբ և ղեկավարությամբ, ԵրՊՏԻ «Տնտեսագետ» Երևան 2005
7. Հ.Ղուշչյան. Գ. Ավագյան «մակրոտնտեսական կարգավորում» հեղինակային հրատարակչություն Երևան 2008
8. Բուլանիկյան Ս.Հ., Չատինյան Գ. Խ., Բուլանիկյան Վ.Ս., Չատինյան Գ.Գ. « Ձեռնարկատիրական ռիսկ» Երևան 2000 թ.
9. Հայաստան.Կովկասյան վագրը, հատոր 2, Համաշխարհային բանկ. Վաշինգտոն, 2006:
10. Վարդանյան Գ.Ի., Գիտելիքահենք տնտեսություն, հնարավորություններ և մարտահրավերներ, Երևան 2008:
…