Հատված
Եվրասիական տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է տարածաշրջանային հզոր տերություն, որի տնտեսությունից կախման մեջ են գտնվում նախկին ԱՊՀ բազմաթիվ պետությունները: Բնական է, որ Ռուսաստանի ազգային արժույթի դերը հսկայական նշանակություն ունի տարածաշրջանի հատկապես այն պետությունների համար, որոնք տնտեսապես կախված են Ռուսաստանի Դաշնությունից: Այս առումով հատկանշական է այն հանգամանքը, որ ռուսական ռուբլու տատանումները դոմինոյի էֆեկտով ազդում են հարևան պետությունների վրա, որի լավագույն օրինակը 2014 թվականի ճգնաժամն է և դրա՝ մինչև օրս չհաղթահարված հետևանքները, որի արդյունքում ռուբլին կիսով չափ արժեզրկվեց՝ իր հետևից անկում տանելով նաև Ղազախստանի, Հայաստանի, Բելոռուսի և այլ պետությունների ազգային արժույթները: Այս ընթացքում սառեցին ռուսական ռուբլին միջազգային պահուստային արժույթ դարձնելուն միտված փորձերը, սակայն աստիճանաբար ակտիվացան ԵՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրման վերաբերյալ քննարկումները:
Ռուբլու դերի գնահատումը և նրա փոխարժեքի տատանումների ուսումնաիրությունը հնարավորություն է տալիս բացահայտել տարածաշրջանային տնտեսական մի շարք զարգացումների իրական պատճառները: Ասվածով էլ պայմանավորվում է թեմայի արդիականությունը, իսկ հաշվի առնելով ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին և նավթի գների անկման և տնտեսական պատժամիջոցների արդյունքում ռուբլու արժեզրկման հսկայական բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա՝ նաև թեմայի ուսումնասիրման հրատապությունը:
Գրականության ցանկ
1. Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր, Ընդունման ամսաթիվը 29.05.2014, Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2015.01.21/3(1092) , http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=95272
2. Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա Եվրասիական տնտեսական միության անդամակցության ազդեցությունների գնահատումը 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, պաշտոնական զեկույց, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության պաշտոնական կայք, http://mieir.am/?news2
3. Սարգսյան Տ., Փոխարժեքի դերը դրամավարկային քաղաքականության մեջ, Եր., 2008,
4. ՀՀ տնտեսության ոլորտային զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները Մաքսային միության անդամակցության պայմաններում / Մ.Ս. Մելքումյան և ուրիշներ.- Եր.:Տնտեսագետ, 2015 −104 էջ.- («Ամբերդ» մատենաշար)
5. Ազգային արժույթների դեվալվացիաների շարանը տարածաշրջանում 01.03.2015, http://www.verelq.am/hy/node/253
6. Անդրեյ Անատոլիի Ցեմախովիչի զեկուցումը «Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները և Հայաստանը» կոնֆերանսում, Երևան, 16 մարտի 2013թ., http://www.soyuzinfo.am/arm/conferences/detail.php?ELEMENT_ID=264
7. Գիգին Վ., Եվրասիական միության փոխզիջման պատմություն, «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ., 104-116 էջեր:
8. Ռուբլին ընդդեմ դոլարի, http://armtimes.com/hy/read/21015
9. Սաֆարյան Ա., Ռուսաստան, Ղազախստան, Բելոռուս. Մաքսային միության զարգացումը, երեք տարում, 19.02.2013 , Նորավանք ԳԿՀ, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6903
10. …