Հատված
Զարգացած բազմաթիվ երկրներում արժեթղթերի շուկայի միջոցով իրականացվում է արտադրության ֆինանսավորման հիմնական մասը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս բանկային համակարգի նկատմամբ միջոցների ներգրավման առավել էժան աղբյուր է: Փողի և Արժեթղթերի շուկայի կառավարման և զարգացման նպատակը տնտեսական աճի կայունության ապահովումն է, որը ենթադրում է ֆինանսական միջոցների ձևավորման պայմանների ստեղծում:Այդ նպատակի իրականացման համար պահանջվում է շուկայական անհրաժեշտ գործառնությունների կատարում, որը գործնականորեն հնարավոր է տնտեսության ազատականացման և ազատ գործառնությունների իրականացման դեպքում: Արժեթղթերի շուկան մի յուրահատուկ շուկա է, որը տարբերվում է իրական արժեքների շուկայից, որտեղ շրջանառության մեջ են գտնվում նյութական միջոցներն ու ակտիվները և վարկերի շուկայից, որը կապված է ժամկետայնության, վերադարձվելիության և վճարվելիության պայմանով փոխատվությունների տրամադրման հետ: