Հատված
Անկախության նվաճման փուլը Հայաստանում անմիջականորեն կապված է 1988-1990 թվականների զանգվածային ժողովրդավարական շարժման հետ, որի անքակտելի մասն են եղել ինչպես փողոցային բողոքի ցույցերը, այնպես էլ քաղաքացիական ինքնակազմակերպման բազմաթիվ այլ ձևեր։
Սակայն, 2008 թվականին սկսված քաղաքացիական ակտիվիզմի փուլը նոր չափելություն հաղորդեց հայաստանյան հասարակությանը, իր հետ բերելով պրակտիկաներ, որոնք էական դեր ունեցան նախ և առաջ քաղաքացիական որակների ձևավորման գործում։
Վերոնշյալ շարժումները, թեև կազմված են առանձին խնդիրների լուծմանն ուղղված քաղաքացիական նախաձեռնություններից, բայց միավորվում են որպես Հայաստանում նոր տեսակի մշակույթի ու գիտակցության ձևավորման ընդհանուր գործընթաց։
Գրականության ցանկ
- Adamsk W., Mackonin P., Zapf W. 2002. Structural Change and Modernization in Post-Socialist Societies. Hamburg: Kramer
- Buechler S. M. 2000. Social Movements in Advanced Capitalism: The Political Economy and Cultural Construction of Social Activism. New York: Oxford University Press.
- Della Porta D., Diani M. 2006. Social Movements: An Introduction. Oxford: Blackwell Publishing,
- Whittier N. 2002. Meaning and Structure in Social Movements. In: Meyer D., Whittier N., Robnett B.( Eds.) Social Movement, Identity, Culture and the State. Oxford, New York: Oxford University Press
- Ալեքսանյան Ա. Ս., Քաղաքացիական ժուռնալիստիկան որպես քաղաքացիավարական գործոն // «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն» №141.6, 2013,