Հատված
Չնայած ԱԾԽՄ երեխաների պաշտպանության ոլորտում շարունակվող բարեփոխումներին և օրենսդրական դաշտի կարգավորումներին, դեռևս առկա են բազմաթիվ համակարգային խնդիրներ, որոնք երբեմն խոչընդոտ են հանդիսանում ԱԾԽՄ երեխաների համար խնամատար ընտանիք գտնել կամ ըստ արժանվույն կազմակերպել վերջինիս խնամքը համապատասխան հաստատությունում: Ինչպես գիտենք, ՀՀ-ում ԱԾԽՄ երեխաների խնամքի կազմակերպման համար գործող ինստիտուցիոնալ կառույցներից մի քանիսը (գիշերօթիկ հաստատություններ) վերջին շրջանում դադարեցին գործել: Այս պահին ՀՀ-ում ԱԾԽՄ երեխաներին իրենց պաշտպանության ներքո խնամում են միայն մանկատները և ժամանակավոր խնամքի կենտրոնները: Վերջինները, սակայն, չունեն երկարաժամկետ խնամքի իրավունք և հնարավորություն, ինչի հետևանքով շատ երեխաներ պարզապես ստիպված են լինում մի խնամքի հաստատությունից տեղափոխվել մյուսը, մինչև վերջնականապես լուծում ստանա վերջիններիս խնամքի կազմակերպման հարցը: Իհարկե, երեխայի համար ճիշտ և ընդոնելի տարբերակը նրան կրկին կենսաբանական ընտանիք վերադարձնելն է, սակայն լինում են դեպքեր, երբ դա պարզապես անհնար է: Ահա այդ դեպքերում էլ օգնության է հասնում ԱԾԽՄ երեխաների խնամքի այլընտրանքային ձևերի կազմակերպումը, ինչը թույլ է տալիս երեխաներին խնամատարության հանձնել խնամատար ընտանիքներին՝ ապահովելով վերջիններիս համար ընտանեկան մոդելի անհրաժեշտ բաղադրիչները:
Գրականության ցանկ
- ‹‹Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդլայնում›› (2014-2019թթ.) ծրագիր ,
- ԱԾԽՄ երեխաների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենք, 24.09.2002թ., ՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=51820
- Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշում, 12.02.2000, աղբյուրը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=7736
- Երեխայի պաշտպանություն, Շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների վերադարձ ընտանիքներ, 2018, աղբյուրը՝ https://www.unicef.org/armenia
- Ինչպես աջակցել առանց ծնողական խնամքի մնացած երեխային՝ ճգնաժամային իրավիճակներում, աղբյուրը՝ https://www.unicef.org/armenia
- Հայաստանում երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների մշտադիտարկում, գնահատում և վերհանված խնդիրներին արձագանքում, մասնակցային գնահատման հաշվետվություն, Ծաղկաձոր, Հայաստան 2018, , աղբյուրը՝ https://bettercarenetwork.org/sites/default/files/Armenia%20Assessment%20Report-arm.pdf
- ….