Հատված
Անկախության հռչակումից հետո Հայաստանը աշխարհաքաղաքական և տնտեսական առումով հայտնվեց ծանր իրավիճակում: 1988 թ. երկրաշարժի ծանր հետևանքները, ԽՍՀՄ փլուզման պատճառով ավանդական տնտեսական կապերի թուլացումը, Լեռնային Ղարաբաղի ազգային−ազատագրական պատերազմը, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակումը մեծապես ազդեցին երկրի հանրային ու տնտեսական կյանքի վրա: Այս փորձությունները Հայաստանին պատուհասեցին գրեթե միանգամից և հանգեցրին քաղաքական, սոցիալական և տնտեսական ճգնաժամի:
Այնուամենայնիվ, նույնիսկ այդ բարդ իրավիճակում, դեռևս 1988-ի փետրվարին սկիզբ առած ազգային զարթոնքը, արցախյան գոյապայքարը և Հայաստանի անկախության հռչակման իրողությունը պայքարի ոգի, ուժ ու կորով էին ներարկել հայ ժողովրդին՝ դիմակայելու դժվարություններին, պայքարելու պետականության կայացման ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Այս լավատեսության հիմքում ընկած էր նաև ամբողջ աշխարհով սփռված հայկական Սփյուռքի առկայությունը՝ ինչը համեմատական առավելություն էր տալիս Հայաստանին:
Գրականության ցանկ
1. Աբդի Յ. և Մեդինա Լ., Չափելով Ոչ ֆորմալ Տնտեսությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում // ԱՄՀ աշխատանքային փաստաթուղթ WP/13/137. Մայիս 2013:
2. Աբրահամյան Ա., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հատոր Ա և Բ, Հայպետհրատ, Եր., 1964 և 1967:
3. Ավետիսյան Ս., Հայաստանի գյուղատնտեսությունը և ագրովերամշակումը, Եր., «Լիմուշ» հրատ., 2010, էջ 237:
4. Բեժանյան Ա. Գ., Սփյուռքի մասին տեսությունների համառոտ ակնարկ // Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1, 2013:
5. Դալլաքյան Կ. Հայ Սփյուռքի պատմություն, «Զանգակ-97» հրատ., Եր., 2004, 288 էջ:
6. Երկրի Գործընկերության Ռազմավարություն. Հայաստան, 2014-2018 Տնտեսական վերլուծություն (ամփոփ:)
7. Կիրակոսյան Ռ. «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net)
8. Հայկական բարեգործական ընդհանուր միություն: Հարյուրամյա ազգային ծառայություն: Հրատարակություն` ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն, Տիգրան Մեծ հրատարակչություն, Եր., 2011:
9. Հայրենիք–Սփյուռք հարաբերությունները 1988–2001 թթ. « Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, 240 էջ:
…