Հատված
Խորհրդային Միության կազմաքանդումից, սոցիալական ճամբարի փլուզումից և փաստացի երկբևեռ աշխարհակարգի գոյության դադարեցումից հետո, կարճ ժամանակով Միացյալ Նահանգները փորձեց զբաղեցնել առաջացած քաղաքական վաակումը՝ ձգտելով իր հեգեմոնիան հաստատել ամբողջ աշխարհում: Սակայն հակառակ Արևմուտքի սպասումների, երկբևեռ աշխարհակարգի փլուզմանը չհաջորդեց միաբևեռ աշխարհակարգը: Փոխարենն արդեն 1990-ականների վերջից և հատկապես 2000-ականների սկզբից բավականին ակտիվորեն սկսեցին զարգանալ նաև այլ գերտերություններ (Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, Թուրքիա, Իրան, Ինդոնեզիա, Սաուդյան Արաբիա և այլն), որոնք ևս միջազգային հարաբերություններում ազդեցիկ պետության հայտ ներկայացրեցին՝ այդ կերպ փաստացի նպաստելով բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը: Այս գործընթացների անմասն չմնաց հատկապես Չինաստանը, որն օգտվելով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հետխորհրդային և ընդհանրապես եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցած բեկումնային փոփոխություններից, փորձեց իր տնտեսական նախագծերի միջոցով առաջ մղել նաև երկրի շահերն ու արտաքին քաղաքականության նպատակները:
Գրականության ցանկ
- Լին Սին, Մարտիրոսյան Հ., «Չինաստանի էներգետիկ անվտանգությունը և դրա նշանակությունը Կենտրոնական Եվրասիայում» // ՀՀ ԳԱԱ «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2008, №4:
- Սահակյան Մ., «Ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցեր», Երևան, 2022:
- Սահակյան Մ., «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հայաստանը», Երևան, 2018:
- Акишев У., «Энергетический потенциал и энергетическая инфраструктура республик Центральной Азии» // Постсоветские исследования, Т. 2. № 1, Бишкек, 2019.
- Борисова Ю., «Политика Китая на постсоветском пространстве. Инициатива «Один пояс — один путь»» // Проблемы постсоветского пространства / Post-Soviet Issues, 2017, №4(3).
- Дейч Т., «Китай в борьбе за ресурсы в Африке и Арабском мире» // Вестник РУДН. Серия: Международные отношения, 2018, Т. 18, № 3.
- Ефимова Л., «Индонезийская «Морская ось мира» и китайский «Морской шёлковый путь 21 века»» // Вестник МГИМО-Университета. Мировая политика, 2015, №6 (45).
- Комиссина И., «Морской Шёлковый путь XXI в. – глобальный геополитический проект Китая» // Проблемы национальной стратегии № 1 (40) 2017.
- Лукин А., «Концепции «китаизации марксизма», «новой формы человеческой цивилизации» и «государстваFцивилизации» в современном китайском идеологическом дискурсе» – https://publications.hse.ru/pubs/share/direct/825569227.pdf (բացված՝ 04. 03. 2024)
- ….