Հատված
Կազմակերպության անխափան գործունեությունը պայմանավորված է արտադրական գործընթացներում պահանջվող նյութական ռեսուրսների առկայությամբ, իսկ քանի որ նյութական ռեսուրսները ձեռք են բերվում որոշակի խմբաքանակներով, ապա բնական է, որ առաջանում են պաշարների ձևավորման ու պահպանման հարցեր: Պաշար ասելով հասկացվում է երկու մատակարարումների միջև ընկած ժամանակահատվածում օգտագործվելիք ռեսուրսները: Պաշարների առկայությունը կազմակերպություններին հնարավորություն է տալիս բացառել անընդհատ մատակարարման անհրաժեշտությունը:
Գրականության ցանկ
- ՀՀՄՍ 2 «Պաշարներ»
- Ա.Հ. Սարգսյան, Ա.Մ. Մարջանյան, Ն.Ս. Օգանեզովա; Խմբ.՝ Հ.Գ. Մնացականյան., Հաշվապահական հաշվառում: Ուսումնական ձեռնարկ, Երևան
- Ա. Սարգսյան, Կ. Առաքելյան, Տնտեսական գործունեության վերլուծության տեսություն ուսումնական ձեռնարկ, Երևան 2010թ.