Հատված
Մանրածախ ապրանքաշրջանառության գործընթացների ուսումնասիրությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես պետության, այնպես էլ շուկայի ենթակառուցվածքների համար: Պետությունը, որը հանդես է գալիս որպես սպառողների իրավունքների երաշխավոր, պետք է տեղեկացված լինի ապրանքաշրջանառության կարևոր շուկայական գործընթացների մասին: Ապրանքաշրջանառության ձևավորման գործընթացի դրա առանձին օղակների և շուկայի կառուցվածքի՝ տնտեսության մեջ ունեցած դերի ու նշակության ուսումնասիրությունը հանդիսանում է պետական բյուջեով զբաղվող մարմինների գլխավոր խնդիրը, քանի որ ապրանքների և ծառայությունների իրացման ծավալները, ապրանքաշրջանառության մեջ ավելացված արժեքի չափը և այլն ապահովում են հարկային մուտքերի մեծ մասը: Ապրանքաշրջանառության տվյալներն ու ուսումնասիրությունները օգտագործվում են կյանքի որակը գնահատելու համար, քանի որ մանրածախ ապրանքաշրջանառությունը բնութագրում է այն ապրանքների ծավալը, որոնք ենթարկվել են անձնական սպառման, իսկ բնակչության մեկ շնչի հաշվով նրա ծավալը ցույց է տալիս անհատական սպառման համար նախատեսված ապրանքների և ծառայությունների օգտագործման միտումը:
Գրականության ցանկ
- Բայադյան Ա., «Տնտեսագիտական բառարան», Երևան, «Գիտություն», 2014:
- Բուլանիկյան Ս., «Առևտրի կազմակերպում և տեխնոլոգիա», Երևան, «Տնտեսաետ», 2006:
- Գևորգյան Ռ., «ՀՀ մանրածախ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության վիճակագրական վերլուծությունը ինդեքսային մեթոդով» // «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի», Երևան, 2013, №4:
- Թավադյան Ա., «Մակրոտնտեսական վերլուծություն, մոդելավորում և կանխատեսում», Երևան, «Տնտեսագետ», 2014:
- Շաբոյան Ա., Մանասերյան Ա., «Մանրածախ առևտրի ոլորտում մրցակցության խնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ-ում» // «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի», Երևան, 2018, №3:
- Бланк И.А. Управление торговым предприятием. — К: Украинско-Финский институт менеджмента и бизнеса, 2016, стр. 85
- Горфинкель В.Я., Поляк Г.Б., Швандор В.А. Предпринимательство. — 4-е изд. — М.: ЮНИТИ-ДАНА, 2017.
- Ламбен Ж.Ж. Стратегический маркетинг. Европейская перспектива: перевод с франц. — СПб: Наука, 2018,
- Лисичкин П., «Статистический анализ оборота розничной торговли российской федерации» // Форум молодых ученых, №12(28), 2018.
- ….