Հատված
Աշխատուժի միջազգային միգրացիան համարվում է գլոբալ մարտահրավեր և հնարավորություն միաժամանակ, որը զգալի ազդեցություն է թողնում աշխատաշուկայի վրա, հատկապես զարգացող երկրներում: 21-րդ դարում գլոբալացման գործընթացների արագացումը, տնտեսական անհավասարությունները, քաղաքական և սոցիալական անկայունությունները նպաստում են միգրացիոն հոսքերի ակտիվացմանը, ինչը բերում է աշխատուժի վերադիրացման և վերաբաշխման միջազգային շուկայում։ Հայաստանի Հանրապետությունը, լինելով արտագաղթի բարձր մակարդակ ունեցող երկիր, կանգնած է արտագնա աշխատանքի հետևանքների առջև, ինչպիսիք են աշխատուժի կորուստը, որակյալ մասնագետների արտահոսքը և ներմուծվող աշխատուժի խնդիրները: Արտագնա աշխատանքի արդյունքում տեղի ունեցող «ուղեղների արտահոսքը» նվազեցնում է երկրի տնտեսական ներուժը, աշխատուժի որակը և նորարարական ներուժը, ինչը երկարաժամկետ կտրվածքում բացասական ազդեցություն է ունենում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։
Գրականության ցանկ
- Borjas, G. (2020). Economic Models of Migration. New York, pp. 102–134.
- Borjas, G. J. (2013). Labor Economics. McGraw-Hill, pp. 296–340.
- International Organization for Migration (IOM). (2022). Global Trends in Migration. Brussels, pp. 75–99.
- Piore, M. J. (1979). Birds of Passage: Migrant Labor and Industrial Societies. Cambridge University Press, pp. 3–29, 39–68, 92–115.
- Portes, A., & Rumbaut, R. G. (2001). Legacies: The Story of the Immigrant Second Generation. University of California Press, pp. 15–49, 70–102.
- Valentine, M. (2018). Economic Consequences of Migration. London, pp. 45–72.
- Wallerstein, I. (1974). The Modern World-System. Academic Press, pp. 60–90, 347–362.
- World Bank. (2019). Economic Analysis of International Migration. Washington, pp. 56–88.
- ….