Հատված
Երիտասարդների զբաղվածության ապահովումը ժամանակակից սոցիալ–տնտեսական զարգացման առանցքային խնդիրներից է, քանի որ այն անմիջականորեն առնչվում է երկրի մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործմանը, տնտեսական աճի կայունությանը և սոցիալական համերաշխությանը։ Հայաստանի համայնքներում երիտասարդների զբաղվածության խնդիրներն առավել սուր են արտահայտվում՝ պայմանավորված տարածքային զարգացման անհավասարություններով, աշխատաշուկայի սահմանափակ հնարավորություններով, կրթական համակարգի և գործատուների միջև կապի թուլությամբ, ինչպես նաև մասնագիտական հմտությունների և աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանությամբ։ Այս հանգամանքները հանգեցնում են երիտասարդների գործազրկության, ժամանակավոր կամ ոչ կայուն զբաղվածության, ինչպես նաև արտագաղթի ռիսկերի աճի։ Այդ պատճառով երիտասարդների զբաղվածության քաղաքականության արդյունավետության ուսումնասիրությունը և դրա բարելավման ուղիների առաջարկումը ձեռք են բերում առանձնահատուկ գիտական և գործնական նշանակություն։
Գրականության ցանկ
- Becker G., Human Capital, London, 1993, pp. 47–63.
- Беккер Г., Человеческий капитал, Москва, 2003, էջ 54–72.
- Standing G., The Precariat: The New Dangerous Class, London, 2014, pp. 88–102.
- Թորոսյան Ա., Աշխատաշուկայի տնտեսագիտություն, Երևան, 2020, էջ 135–160.
- Samuelson P., Nordhaus W., Economics, New York, 2022, pp. 210–228.
- Drucker P., Innovation and Entrepreneurship, Boston, 2019, pp. 55–79.
- Sen A., Development as Freedom, Oxford, 2020, pp. 101–125.
- Աղաջանյան Ա., Աշխատաշուկայի սոցիոլոգիա, Երևան, 2021, pp. 88–112.
- Ավետիսյան Ա. Գ., Երիտասարդական քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանում, Երևան, 2019, էջեր 45–78.
- Գրիգորյան Մ. Ս., Աշխատաշուկայի զարգացումը և զբաղվածության քաղաքականությունը ՀՀ-ում, Երևան, 2020, էջեր 112–146.
- …