Հատված
Ժամանակակից տնտեսությունների զարգացման պայմաններում պետական պարտքային շուկաները ձևավորվել են որպես ֆինանսական համակարգի հիմնարար և համակարգաստեղծ տարր։ Դրանք պետական ֆինանսների կառավարման առանցքային գործիք են՝ ապահովելով բյուջեի պակասուրդի ֆինանսավորման կայունություն, ֆինանսական ռեսուրսների վերաբաշխման արդյունավետություն և տնտեսական գործընթացների կարգավորման լրացուցիչ մեխանիզմներ։ Պետական պարտատոմսերի շուկան միաժամանակ ֆինանսական համակարգի համար հենանիշային (benchmark) եկամտաբերության կորի ձևավորման հիմք է, որի վրա կառուցվում է ամբողջ ֆինանսական շուկայի գնագոյացման մեխանիզմը՝ ներառյալ կորպորատիվ պարտատոմսերը, բանկային վարկերը և այլ ներդրումային գործիքները։
Գրականության ցանկ
- Հարությունյան Ա. Հայաստանի պետական պարտքի կայունության վերլուծություն, «Տնտեսագիտություն և կառավարում», 2023,
- ՀՀ պետական պարտքի տարեկան հաշվատվություն 2008թ., ՀՀ ՖՆ, էջ 19
- Ղուշչյան Հ., Մակրոտնտեսական կարգավորում ուսումնական ձեռնարկ, Երևան 2002,
- Մելիքյան Վ. Պետական պարտքային շուկայի զարգացումը Հայաստանի ֆինանսական համակարգում, ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետ, 2022,
- Միքայելյան Տ. Պարտատոմսերի եկամտաբերության և մակրոտնտեսական ցուցանիշների կապը Հայաստանում, Եր., 2021,
- Պետական պարտքի մասին ՀՀ օրենք, հոդված 2:
- Борисов Е.Ф., «Финансы и кредит», М., 2018
- ….