Հատված
Ժամանակակից միջինարևելյան իրավական համակարգերի ուսումնասիրությունը առավել խորությամբ բացահայտում է, որ կրոնական աղբյուրների մեկնաբանությունը շարունակում է ունենալ ոչ միայն հոգևոր, այլև քաղաքական ու ինստիտուցիոնալ նշանակություն։ Այն երկրներում, որտեղ պետական իրավակարգը հիմնված է շարիաթի (الشريعة) նորմերի վրա, իրավական գործընթացների հիմքում ընկած են Ղուրանը (القرآن) և Սուննան (Մուհամմադ մարգարեի խոսքերը, գործողությունները և լուռ համաձայնությունները՝ իսլամում որպես օրինակ հավատացյալների համար, سُنَّة): Սաուդյան Արաբիան՝ լինելով շարիաթական իրավունքի ամենախիստ և պահպանողական կիրառողներից մեկը, առանձնանում է հադիսների նկատմամբ հատուկ կարևորությամբ, քանի որ դրանք ընկալվում են որպես Մուհամմադ մարգարեի վարքագծի և ուղերձների գերիշխան օրինակներ։ Արդի իրավական դիսկուրսում հադիսների օգտագործման ձևերը, դրանց ընտրությունը և մեկնաբանությունը զգալիորեն ձևավորում են թե՛ պետական քաղաքականությունը, թե՛ հասարակական հարաբերությունների կառուցվածքը։
Գրականության ցանկ
- Փաշայան Ա. Սաուդյան Արաբիան պահպանողականության և արդիականության միջև․ Մուհամմադ բին Սալմանի բարեփոխումները, Երիտասարդ արևելագետների 39 -րդ միջազգային գիտաժողով, 2018, սեպտեմբերի 29-30, Աղվերան
- Azami M. M., Studies in Hadith Methodology and Literature, Islamic Book Trust, 2002, https://muqith.wordpress.com/wp-content/uploads/2016/03/studiesinhadithmethodologyandliteraturebyshaykhmuhammadmustafaal-azami_text.pdf
- Abdulmalik Sani, The Use of Hadith in Islamic Legal Theory (Usul al-Fiqh): A Historical and Jurisprudential Analysis, https://gjrpublication.com/wp-content/uploads/2025/06/GJRHCS53133.pdf
- Abou El Fadl, Khaled. Speaking in God’s Name: Islamic Law, Authority and Women. Oneworld Publications, 2001, https://oneworld-publications.com/work/speaking-in-gods-name/?utm
- ….